23:13 22.05.2019
Շիրակի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր են գրանցվել: Երազգավորս և Գետք գյուղերում 20-ից ավելի գլուխ խոզ է անկել: Գետք գյուղի բնակիչ Արտաշես Սմբատյանի մայրացու խոզերը օրեր առաջ են սատկել: Երբ նաև հարևանի խոզերն են սկսել սատկել, հասկացել են, որ գործ ունեն վիրուսային հիվանդության հետ ու ահազանգել են անասնաբույժներին: Հարևան Երազգավորս գյուղում նույնպես անասունների նույն հիվանդությունն է տարածված: Սա անասնաբույժները պարզել են հետազոտություններով:
«Երազգավորսում եղել է մեկ տնտեսությունում, ջերմաչափել ենք անասուններին, կասկածել ենք աֆրիկյան ժանտախտ: Պատանատոմիան ցույց տվեց: Հետո նաև Գետքում հետազոտությունները ցույց տվեցին, որ նման է աֆրիկյան ժանտախտին: Որոշում ենք կայացրել սահմանափակել տարածքը»,- SHANTNEWS.am-ին ասել է անասնաբույժ Անիկ Սարգսյանը:
Հիվանդությունը մարզի գյուղերում պարբերաբար գրանցվում է: Աֆրիկյան ժանտախտի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: Նույն գյուղերում խոզերի աֆրիկյան ժանտախտ գրանցվել էր նաև 4 տարի առաջ: Անասնաբույժները չեն բացառում, որ գյուղերում հիվանդության օջախները մնացել են, բայց նաև արտաքին գործոններ կան, որոնք նպաստում են վարակի ներթափանցմանը: Խոսքը մասնավորապես մսավաճառների մասին է, որոնք ազատ մուտք ու ելք ունեն բոլոր անասնագոմեր ու, ըստ անասնաբույժների, իրենց հետ նաև տարբեր հիվանդություններ են տեղափոխում:
Այն գյուղերում, որտեղ աֆրիկյան ժանտախտ է հայտնաբերվել, անասնաբույժներն արգելել են մսավաճառների մուտքը անասնագոմեր: Սա օգնելու է, որ հիվանդությունը տարածում չունենա: Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան ու Բայանդուր գյուղերը ռիսկային են համարվում ոչ միայն աֆրիկյան ժանտախտի տարածման առումով, այլ նաև մանր ու խոշոր եղջերավորների բրյուցելոզի: Այս գյուղերը տարանցիկ են ամառանոց գնացող ոչխարների հոտերի համար: Ինչպես նշում են անասնաբույժները, դրանք իրենց հետ բրյուցելոզ հիվանդություն են բերել ու տարածել Շիրակի մարզի գյուղերում: Ոչխարների բրյուցելոզ հայտնաբերել են Այգաբաց և Շիրակ գյուղերում:
«Հսկողություն չկա, եզդիները մեր տարածաշրջան Արմավիրի մարզից են գալիս, ոչ ուղեկցող փաստաթղթեր կան, ոչ ստուգման վկայական, ոչ մի բան չկա: Քշում, տանում են մինչև Ամասիա: Ոչխարի բրյուցելոզի դեպքեր եղել են: Ոչխարները հիվանդության հետևանքով չեն անկում, բայց տարածում են բրյուցելոզը»,- SHANTNEWS.am-ին ասել է Ախուրյանի և Գյումրու տարածաշրջանների համաճարակաբան Արմենակ Հովիկյանը:
Հիմա մարզի ամբողջ գլխաքանակից արյան նմուշառումներ են կատարում: Սա բրյուցելոզը հայտնաբերելու միակ տարբերակն է: Հիվանդության դեմ պատվաստումներ չեն կատարվում արդեն 30 տարի:
Եթե հիվանդ անասուն են հայտնաբերում, ապա ենթարկում են հարկադիր մորթի: Շիրակի մարզում մեծ է նաև խշխշուկ հիվանդության տարածման վտանգը: Այստեղ պատճառը պատվաստանյութի ուշացումն է:
Միակ հիվանդությունը, որի դեմ հիմա պատվաստվում է Շիրակի մարզի գլխաքանակը, դա դասական ժանտախտն է: Պատվաստումների արդյունավետությունը անասնաբույժները ապացուցում են հիվանդության բացակայությամբ: Վերջին 30 տարիներին Շիրակի մարզում դասական ժանտախտի ոչ մի դեպք չի արձանագրվել:
19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է20:30 27.11.2024
Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամըԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...
20:24 27.11.2024
Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...
20:16 27.11.2024
Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտումԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...
20:08 27.11.2024
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույցՆոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...
19:58 27.11.2024
Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարներըՀայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուրի» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Կիպրոսը ներկայացնող մրցավարները։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մենելաոս Անտոնիուն, որին եզրերում կօգնեն Օմիրոս Ցիորցիսը և Պավլոս Գեորգիուն։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ «Նոա» – «Վիկինգուր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: ...