22:48 21.05.2019
ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի որոշ խցերի պայմաններից.
Խոսքն այն խցերի մասին է, որտեղ պահվում են խոցելի խմբերի ներկայացուցիչները:
«Խավարասերները վխտում են թե՛ պատերին, թե՛ հատակին, թե՛ անկողինների մեջ, ինչպես նաև, շատ դեպքերում, սննդի տարաների մեջ են լինում: Ինչպես նաև խոնավությունը, բորբոսը պատերի վրա: Չեմ ուզում արդեն խոսել, թե սանհանգույցներում ինչ գարշահոտություն է: Կարիքները հոգալու հարմարությունները բացակայում են: Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում դա հանգեցնում է անմարդկային պայմանների: Վերջերս, երբ գնացին «Նուբարաշեն» ՔԿՀ, մի խուց մտանք, որտեղ ընդհանրապես օդափոխություն չկար: Պատուհանը մեխված է, չի բացվում: Շնչելու օդ ընդհանրապես չկա: Այնքան օդ չի եղել, որ անազատության մեջ գտնվող անձինք հատակին ջուր են լցրել, որ կարողանան օդի պակասությունը մի քիչ մեղմել»,- ասել է դիտորդական խմբի անդամը:
Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ երբ կառավարության նիստի ժամանակ խոսվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակելու մասին, ինչու են այդ ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքներ սկսվել:
«Սա հիմք է տալիս ենթադրելու, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն մոտակա տարիներին չի փակվելու, սա անիմաստ ռեսուրսի ծախսում է»,- հավելել է Ղարագյոզյանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը, արձագանքելով ասվածին, ասել է, որ վերանորոգումները իրականացվում են զուտ խնդիրները մեղմելու համար։
«Ճիշտ է՝ քննարկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակման հարցը, բայց դա մեկ օրվա լուծելու խնդիր չի: Շինարարական աշխատանքներն իրականացվում են, որպեսզի մեր հաջորդ հանդիպման ժամանակ արձանագրենք, որ խցերը վերանորոգված վիճակում են, ոչ թե բարձիթողի, ոչ թե խավարասերներ կան, այլ բացակայում են», – ասել է ԱՆ ներկայացուցիչը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...