19:15 21.05.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներն ու արդարադատության նախարարության ներկայացուցիչներն այսօր խոսել են այն մասին, թե ինչ խոչընդոտների են հանդիպում դիտորդները որոշ կալանավորների ու ձերբակալվածների հետ տեսակցությունների հարցում:
«Նախապատմությունն ասեմ, թե որտեղից սկսվեց այդ խոչընդոտը. մինչև 2016 թվականը հիմնարկների պետերը, երբ անգամ քննիչներին էին դիմում պարզաբանման համար, քննիչներն ասում էին, որ խնդիր չկա, խումբը կարող է անարգել այցելել: Խոչընդոտները սկսվեցին այս գործերից՝ Շիրխանյան, Սեֆիլյան, «Սասնա ծռեր»: Այդ գործերով որոշեցին, որ իրավակիրառ պրակտիկայի փոփոխություն պետք է լինի: Այդ խոչընդոտումը արդեն խմբին էլ է վերաբերում»,- ասուլիսի ժամանակ ասել է դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:
Ըստ Ռևազյանի՝ «Սասնա ծռերի» գործով, բացի դիտորդներից, տեսակցության հնարավորություն չեն ստեղծել նաև մի քանի ընդդիմադիր պատգամավորների համար, պատգամավորները հայտարարություն տարածեցին արգելքի անօրինական լինելու մասին: Պատգամավորներին թույլատրել են տեսակցություններ ունենալ, դիտորդներին՝ դարձյալ ոչ:
«Քննության շահից չի կարող բխել դիտորդներին արգելելը: Իրավաչափ նպատակը պետք է հասկանան, լավ նպատակը ո՞րն է: Եղե՞լ է արդյոք այս 15 տարվա ընթացքում, որ դիտորդներն հանկարծ իրենց այդ իրավունքն օգտագործեին ու խոչընդոտեին գործի քննությանը: Եթե եղել է, խնդրեմ բացահայտեք, էդ դիտորդը, ես ձեզ վստահեցնում եմ, մի օր խմբում չի լինի: Նույն Մարտի մեկի դեպքերով նույնիսկ այդպիսի արգելանքներ չկային: Այդպիսի բան չի եղել պատմության մեջ»,- հավելել է Ռևազյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանն ասել է, որ քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք պետք է փոփոխություններ կատարել մշակվող նոր օրենսգրքում:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...