Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները կհամագործակցեն ոլորտային բարեփոխումների շրջանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները կհամագործակցեն ոլորտային բարեփոխումների շրջանակում

17:54 21.05.2019

Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով: Մայիսի 21-24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին և ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, կարևորելով երկու երկրների միջև համագործակցությունը, նշել է, որ կոմիտեի ռազմավարության առանցքային ուղղություններից է առաջավոր երկրների հարկային ծառայությունների հետ ակտիվ գործընկերությունը, ինչն օգնում է ճշգրիտ վերհանել մարտահրավերները և արդյունավետորեն աշխատել բարելավման ուղղությամբ:

Երկու երկրների միջև հաստատված համագործակցության շնորհիվ ՊԵԿ-ում ոլորտային բարեփոխումներ են իրականացվելու։ Քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողության գործիքների կիրառման լավագույն փորձն ունեցող Իտալիայի հարկային մասնագետները 18 ամիսների ընթացքում ներգրավվելու են Հայաստանում իրականացվող ստուգումներում և հարկային հսկողության գործընթացներում՝ գործառույթները բարեփոխելու նպատակով:

«Մենք Հայաստանին ենք փոխանցելու Իտալիայի փորձը 3 հիմնական ոլորտներում` տրանսֆերային գնագոյացում, ագրեսիվ հարկային պլանավորում և քրեական հետաքննություն: Գործնական աջակցությունը լավագույն ուղին է` բարելավելու հարկային ծառայությունների կարողությունները: Կարծում եմ` ժամանակակից հարկային ծառայությունը պետք է կարողանա պայքարել հարկերից խուսափելու դեմ, բայց միաժամանակ օգնել այն հարկ վճարողներին, ովքեր պատրաստակամ են կատարելու հարկային պարտավորությունները: Հետևաբար, բոլոր հարկ վճարողների նկատմամբ հավասարակշռված մոտեցումը կարևոր է»,- ընդգծել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին` տեղեկացնելով, որ հայ գործընկերների հետ նաև ծրագրից դուրս փորձի փոխանակում է կատարվելու:

«Իտալիան շատ զարգացած է տնտեսական հանցագործությունների բացահայտման ոլորտում և վերլուծական, իրավական, օրենսդրական հզոր դաշտ ունի: Հետևաբար, սերտ և շարունակական համագործակցություն է սպասվում իտալացի գործընկերների հետ, ովքեր, իրենց հերթին, ցանկություն են հայտնել ծանոթանալու էլեկտրոնային կառավարման համակարգի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փորձին»,- նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

Արդեն մայիսի 22-ից աշխատանքային քննարկումներ են մեկնարկելու ինչպես ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ոլորտային առանձնահատկություններից ելնելով` շահագրգիռ գերատեսչությունների հետ։

Քրեական հետաքննության ոլորտին վերաբերող աշխատանքային քննարկումների նպատակով փորձագետների և ՊԵԿ մասնագետների հետ համատեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կենտրոնական բանկի հատուկ դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչների միջև։ Քննարկումները ՊԵԿ-ի կողմից ղեկավարելու է կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը, և վերաբերելու են հարկային ու ֆինանսական այլ հանցագործությունների միջև կապին, ինչպես նաև ֆինանսական հանցագործությունների հակազդման նպատակով գերատեսչությունների միջև համագործակցությանը:

Հիշեցնենք, որ 2019թ. փետրվարի 27-28-ը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Իտալիա` քննարկելու «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP