Դատապարտյալներին բուժելու են ոչ ՔԿՀ աշխատակիցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Դատապարտյալներին բուժելու են ոչ ՔԿՀ աշխատակիցները

18:05 21.05.2019

Հացադուլի և ինքնավնասման դեպքերի թվով առաջին տեղում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն. այս մասին այսօր ասել են քրեակատարողականներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն ու ներկայացուցիչները:

Ըստ դիտորդների՝ 2018 թվականին հացադուլ է հայտարարել 201 մարդ, ինքնավնասում է իրականացրել 612-ը: Հասարակական խմբի անդամներն այն համոզմանն են, որ դեպքերն ավելացել են նաև Հայաստանում կատարված փոփոխությունների պատճառով: Մարդիկ նորի հետ կապված հույսեր ու ակնկալիքներ ունեն և այդկերպ հիշեցնում են իրենց մասին:

Ընդհանուր առմամբ՝ դժգոհությունների մեծ մասը վերաբերում է բուժսպասարկմանը: 2018 թվականին 43 ահազանգ է եղել: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները, որոնք մասնակցել են ասուլիսին, ասել են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ունենալու գործընթացն ընթացքի մեջ է, իսկ ՔԿՀ-ներում բուժանձնակազմի համալրման ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են:

«ՔԿՀ-ներում, իրոք, առկա են մի շարք խնդիրներ: Դրա հաշվառմամբ է, որ մենք նախաձեռնեցինք բժշկական օգնության և սպասարկման ոլորտի բարեփոխումները: Մի շարք վերապատրաստումների հետ կապված միջոցառումներ են իրականացվել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը:

ԱՆ ներկայացուցիչը նաև ասել է, որ այսօր դատապարտյալների կողմից որոշակի անվստահություն կա բուժանձնակազմի նկատմամբ: Նրանք ևս դիտարկվում են որպես ՔԿՀ ծառայողներ: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է նախաձեռնվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումը:

«Պետք է նշեմ, որ ՊՈԱԿ-ը դեռևս փաստացի իր գործունեությունը չի ծավալում: Այդուհանդերձ, ՊՈԱԿ-ի ստեղծման փաստաթղթերն ուժի մեջ են մտել: Հաշվի առնելով, որ ՊՈԱԿ-ի բավարար չափով գործարկման համար մեզ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, մի փոքր հետաձգեցինք, որպեսզի կարողանանք հայթայթել այդ միջոցները»,- հավելել է Արփի Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարգավիճակ պետք  է ունենան ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ԱՆ ներկայացուցիչն ասել է հետևյալը.

«ՊՈԱԿ-ի աշխատակիցները, բնականաբար, քրեակատարողական ծառայողներ չեն համարվելու: Դա անկախության որոշակի խնդիրներ կարող է առաջացնել և առաջացրել է պրակտիկայում: ՊՈԱԿ-ի բժիշկներն անկախ են լինելու քրեակատարողական ծառայությունից և չեն ունենալու քրեակատարողական ծառայողի կարգավիճակ: Այս պահին քննարկվում է, թե ինչ ծավալով սոցիալական երաշխիքներ պետք է նրանց տրամադրվեն»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP