ԿԲ-ն տարվա երկրորդ կեսից կանխատեսում է Ամուլսարի հանքի շահագործում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+6.09 oC

ԿԲ-ն տարվա երկրորդ կեսից կանխատեսում է Ամուլսարի հանքի շահագործում

11:15 21.05.2019

2019 թվականին Հայաստանն ունենալու է 4․6-6․1 տոկոս տնտեսական աճ, ինչի մասին հաղորդումն այսօր ներկայացվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորների հարցերին պատասխանելիս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց իրենց որոշ կանխատեսումներ՝ մասնավորապես հանքարդյունաբերության վերաբերյալ։

Կենտրոնական բանկը, ըստ Երիցյանի, չի հաշվարկել Թեղուտի հանքի շահագործման վերականգնումը, ինչը նշանակում է, որ չի կանխատեսում նման բան։ Սակայն, ըստ Երիցյանի, եթե շահագործումը վերսկսվի, ապա դա դրական ազդեցություն կունենա տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Իսկ Ամուլսարի հանքի դեպքում, ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման, հանքի շահագործումը վերսկսվելու է տարվա երկրորդ կեսից, ու տնտեսական աճի ցուցանիշի հաշվարկի հիմքում դրված է նաև այս կանխատեսումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում ձյան տեղումները հանգեցրել են տրանսպորտի խափանումների

23:25 21.11.2024

Ֆրանսիայում ձյան տեղումները հանգեցրել են տրանսպորտի խափանումների

Հինգշաբթի օրը Ֆրանսիայում ձնաբուք է սկսվել, որը մի շարք շրջաններում տրանսպորտային խնդիրների պատճառ է դարձել, հայտնում է BFM TV-ն։ Սկզբում տարերքը հարվածել է Բրետանին ու Նորմանդիային, հետո հասել է Իլ-դե-Ֆրանս շրջան։ Փարիզի տարածաշրջանում սպասվում է միջինը մինչև 5 սմ, տեղ-տեղ մինչև 10 սմ տեղումներ: Ձյան տեղումների, մերկասառույցի և փոթորկոտ քամու սպառնալիքի պատճառով 58 գերատեսչություններում եղանակային […] ...

Ցանկության դեպքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ընկերական խաղը հնարավոր է. Կարեն Դոխոյան

23:20 21.11.2024

Ցանկության դեպքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ընկերական խաղը հնարավոր է. Կարեն Դոխոյան

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը, ով 2000-2006 թվականներին հանդես է եկել «Կռիլյա Սովետովում», խոստովանել է, որ Հայաստանի հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ։ «Կարծում եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է Ռուսաստանի և Հայաստանի միջև խաղը։ Ինչո՞ւ ոչ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, սա ֆուտբոլ է, սպորտ է։ Ղեկավարները պետք է որոշեն: Չնայած ֆուտբոլն […] ...

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է միջուկային զենքի հարցերում ԱՄՆ մոտեցումը

23:12 21.11.2024

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է միջուկային զենքի հարցերում ԱՄՆ մոտեցումը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է միջուկային զենքի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ այն մեծացնում է միջուկային ռիսկերը, հինգշաբթի գրում է Global Times-ը։ «Վերջին տարիներին Միացյալ Նահանգները մշտապես արդիականացրել է իր միջուկային զսպման մեխանիզմը, ընդլայնել է միջուկային զենքի դերը ազգային անվտանգության քաղաքականության մեջ։ Այս գործողությունները լրջորեն խաթարել են համաշխարհային ռազմավարական հավասարակշռությունն ու կայունությունը, ուժեղացրել են […] ...

Հարավային Սուդանի մայրաքաղաքում կրակոցներ են լսվում

23:06 21.11.2024

Հարավային Սուդանի մայրաքաղաքում կրակոցներ են լսվում

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում կրակոցներ են լսվում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նրա տեղեկություններով՝ կրակում են ծանր ավտոմատ զենքերից։ Առաջին կրակոցները հնչել են  ժամը 21։00-ի սահմաններում։ Հարավային Սուդանի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է ընթանում։ ...

Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբը

23:00 21.11.2024

Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբը

Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբը: «Մադրիդի «Ռեալն» իր պատմության ընթացքում շատ է հաղթել և շարունակում է հաղթել: Կան ակումբներ, որոնք տարբեր կերպ են ընդունում պարտությունը, բայց ոչ «Ռեալը»։ Սա մեծացնում է պահանջներն ու պատասխանատվությունը այն մարդկանց համար, ովքեր աշխատում են այս ակումբում։ Ես աշխատել եմ շատ բարձր […] ...

Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը

22:52 21.11.2024

Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը

Իսլանդիայի հարավ-արևմուտքում Ռեյկյանես թերակղզում գտնվող Սունդհնուկուր հրաբուխը սկսել է յոթերորդ անգամ ժայթքել անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր, հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղական RUV հեռուստաալիքին: Իսլանդիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ժայթքումը սկսվել է հինգշաբթի 03:14-ին, ինչը չի ազդել թռիչքների ժամանակացույցի վրա։ Բնակչության պաշտպանության վարչության հրամանով տարհանվել են հիսուն տների բնակիչներ, ինչպես նաև Բլաուա-Լոունիդ հանգստավայրի հյուրերը, հայտնում […] ...

BACK_TO_TOP