13:05 21.05.2019
ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն ու ներկայացուցիչներն այսօր խոսել են քրեակատարողական հիմնարկներում 2018-2019-ին արձանագրած մարդու իրավունքների խախտումներից և դիտորդների խմբի գործունեության խոչընդոտներից.
«2018 թվականին մի շարք խնդիրներ են արձանագրվել` բանտային պայմաններ, ոչ համարժեք բուժսպասարկում, դեռևս կոռուպցիոն դրսևորումներ կան, ու քրեական մշակույթի խորացած բնույթը կա: Մենք որոշակի խմբի անձանց հետ տեսակցելու հարցում խոչընդոտներ ենք ունեցել: Ցանկություն են ունեցել հանդիպել, դիտարկել խցային պայմանները, բայց այդ հնարավորությունը մեզ չեն տվել»,- ասել է դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը:
Ըստ դիտորդական խմբի ներկայացուցիչների` դժգոհությունների հիմնական մասը շարունակում է բուժսպասարկման ոլորտին առնչվել: 2018 թվականին դիտորդական խումբը 43 ահազանգ է ստացել.
«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե հիմնականում որ ՔԿՀ-ի համար ենք ահազանգեր ստանում, մեծ թիվ են կազմում «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների ստացվող ահազանգերը»,- հավելել է Հարությունյանը:
Ասուլիսին մասնակցող ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանն ասել է, որ բժշկական մասնագիտական կազմի համալրման ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել.
«Ներկա դրությամբ և՛ Արմավիր ՔԿՀ-ում, և՛ Նուբարաշենում արդեն կա համալրվածություն: Բժիշկների և միջին բուժպերսոնալի կողմից կատարվում է հերթապահություն»,- ասել է Անդրանիկ Բաղդասարյանը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...