08:31 21.05.2019
«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գրեթե ամբողջ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, ունեցել մի շարք փակ խորհրդակցություններ: Հայտնի չէ, թե իրականում ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, բայց մի բան պարզ է, որ խոսքը վերաբերել է սահմանային լարվածությանն ու թշնամու հնարավոր ագրեսիային:
Զեկուցվել է նաև, որ մայիսի 20-ին Ադրբեջանը 10 հազար հոգանոց զինավարժություններ է սկսում (սկսել), ինչն իր հերթին ակնհայտ ռիսկային երևույթ է: Թերթի տեղեկություններով՝ հենց այս հանգամանքով, ինչպես նաև մասնակիցների սակավությամբ է պայմանավորված այն փաստը, որ երեկ արդեն Փաշինյանը փոխել էր հռետորաբանությունը և էյֆորիկ ու ագրեսիվ հայտարարություններից ու կոչերից անցում կատարել առավելապես կառուցողական դաշտ:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նա ի սկզբանե նախատեսած իր ելույթի տեքստը մեծ մասամբ փոխել էր և ներկայացրել լրիվ ուրիշ տարբերակ»։
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը ՍիրիայումՊենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...
12:57 19.04.2025
ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվԱպրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...
12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...