21:13 20.05.2019
Այսօր՝ մայիսի 20-ին, Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի է ունեցել երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Ուկրաինայի 6-րդ նախագահը երդմնակալության ժամանակ ունեցած ելույթի ընթացքում խոսել է իր առաջնահերթությունների մասին, քննադատել երկրում տիրող իրավիճակը, աշխատանքից ազատել կառավարության անդամներին և արձակել խորհրդարանը:
Տնից մինչև Գերագույն ռադա ընկած ճանապարհը Վլադիմիր Զելենսկին նախընտրեց անցնել ոտքով: Խորհրդարանի առջև հավաքված աջակիցներին ողջունելուց հետո Վլադիմիր Զելենսկին մտավ Ռադայի շենք, որտեղ մեկնարկել էր հանդիսավոր նիստը:
Նախ խորհրդարանի նախագահ Անդրեյ Պարուբին ներկայացրեց արարողությանը ներկա Ուկրաինայի նախկին ղեկավարներին, որոնք շարքում էր նաև Պյոտր Պորոշենկոն: Այնուհետև Պարուբին ներկայացրեց օտարերկրյա հյուրերին: Ի դեպ, 50 օտարերկրյա պատվիրակությունների շարքում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:
Այնուհետև բոլոր հյուրերը և խորհրդարանի անդամները ողջունեցին Ուկրաինայի նորընտիր նախագահին, հնչեց երկրի օրհներգը, որից հետո ևս մեկ անգամ հայտարարվեցին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Այս ներածական մասի ավարտից հետո Վլադիմիր Զելենսկին Սահմանադրության և Ավետարանի վրա երդվեց հավատարմորեն ծառայել Ուկրաինային:
Այնուհետև որպես հանդիսավոր արարողության մաս՝ Զելենսկուն հանձնեցին պետության ղեկավարի իշխանության պաշտոնական խորհրդանշանները՝ նախագահի նշանը՝ շղթայի տեսքով, զինանշանով կնիքը և գավազանը:
Երդմնակալության արարողակարգային հատվածի ավարտից հետո Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ելույթ ունեցավ Ուկրաինայի 6-րդ նախագահի պաշտոնում:
«Մեզնից յուրաքանչյուրը նախագահ է: Այսօրվանից մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում այն Ուկրաինայի համար, որ մենք թողնելու ենք մեր երեխաներին»,- սկսեց Զելենսկին:
Նորընտիր նախագահն աշխարհի բոլոր ուկրաինացիներին հրավիրեց հայրենիք՝ նրանց բոլորին խոստանալով Ուկրաինայի քաղաքացիություն շնորհել: Զելենսկին նաև խոսեց առաջնային անելիքների մասին:
«Մեր առաջնային խնդիրն է Դոնբասում հրադադարի հասնել… Եթե անհրաժեշտ լինի, ես պատրաստ եմ նաև իմ պաշտոնից զրկվել միայն նրա համար, որ խաղաղություն լինի՝ չկորցնելով մեր տարածքները: Պատմությունն անարդար է: Այս պատերազմը մենք չենք սկսել, սակայն մենք պետք է այն ավարտենք: Մենք պատրաստ ենք երկխոսության, սակայն ես վստահ եմ, որ այդ երկխոսությունը սկսելու առաջին քայլը կլինի ուկրաինացի բոլոր գերիների վերադարձը: Մեր հաջորդ կոչն է բոլոր կորցրած տարածքների վերադարձը: Կարծում եմ՝ այս ձևակերպումն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ հնարավոր չէ կորցնել այն, ինչն օրենքով մերն է: Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը մերն են», – ասաց Զելենսկին:
Ներկաները Վլադիմիր Զելենսկու այս խոսքերը մեծ ոգևորությամբ և ծափահարություններով ընդունեցին: Ի դեպ, իր խոսքում մեկ-երկու նախադասություն Զելենսկին արտաբերեց ռուսերեն, ինչի համար նկատողություն ստացավ Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոյի կողմից:
«Ինչպե՞ս: Նրանք հասկանում են ուկրաիներե՞նը: Շնորհակալություն, որ շարունակում եք բաժանել մարդկանց, պրն. Լյաշկո», – պատգամավորների խոսքերին արձագանքեց նորընտիր նախագահը:
Այնուհետև Զելենսկին քննադատեց բժշկությունը, ճանապարհների վիճակը, որից հետո դիմեց կառավարությանը:
«Ես հասկանում եմ, որ մեր կառավարությունն անընդհատ ձեռքերը թափ է տալիս և ասում, որ ոչինչ չի կարող անել: Կարող եք: Դուք կարող եք վերցնել թուղթ և գրիչ և ձեր տեղը զիջել նրանց, ովքեր կմտածեն հետագա սերունդների մասին, ոչ թե հաջորդ ընտրությունների», – ասաց Զելենսկին:
Զելենսկին նաև խնդրեց բոլոր պաշտոնյաներին, որ նրանց աշխատասենյակներում կախեն ոչ թե իր նկարը, այլ իրենց երեխաների նկարները, և յուրաքանչյուր որոշում ընդունելուց առաջ նայեն նրանց աչքերին: Զելենսկին նաև հայտարարեց խորհրդարանի արձակման մասին:
«Ես ձեզ խնդրում եմ ընդունել պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին օրենք, անօրինական ճանապարհով հարստանալու համար քրեական պատասխանատվության մասին օրենք… Աշխատանքից ազատե՛ք Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին և պաշտպանության նախարարին: Դրա համար դուք ունեք 2 ամիս: Արե՛ք այդ ամենը և ինքներդ ձեզ մեդա՛լ շնորհեք: Դրանք ձեզ միավորներ կբերեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ես արձակում եմ 8-րդ գումարման խորհրդարանը»:
Վլադիմիր Զելենսկին իր խոսքը եզրափակեց հետևյալ խոսքերով.
«Սիրելի՛ ժողովուրդ, իմ կյանքի ընթացքում ես փորձում էի անել ամեն ինչ, որ ուկրաինացիները ժպտան: Առաջիկա 5 տարիներին ես կանեմ ամեն ինչ, որ ուկրաինացիները չլացեն»:
Զելենսկու ելույթից ոչ պակաս քննարկման առարկա են դարձել Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիի խոսքերը: Նա, եզրափակելով, ասաց՝ «շնորհակալություն, ուրախ անցավ»:
https://www.facebook.com/ntvofficial/videos/623932834748329/
08:24 17.04.2025
Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշում է կայացրել մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է Relevo-ն: 34-ամյա ֆուտբոլիստն ու իսպանական ակումբը կերկարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Առաջիկա ամռանը ֆրանսիացու հեռանալն «Աթլետիկոյից» բացառվում է: Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Գրիզմանին համարում է առանցքային ֆուտբոլիստ ու անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը համոզել ֆուտբոլիստին մնալ ևս 2 տարի: […] ...
08:17 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
08:11 17.04.2025
Հրդեհ տան տանիքումԱպրիլի 16-ին, ժամը 21:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարկոփ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։10-ին, մարվել՝ 23։20-ին։ […] ...
08:06 17.04.2025
Էլինա Ավանեսյանը «Ռոլան Գարոսի» հայտացուցակում է«Ռոլան Գարոսի» կազմակերպիչները հրապարակել են կանանց մրցաշարի մասնակիցների ցանկը։ Մրցաշարի հայտացուցակում ընդգրկվել է 104 թենիսիստուհի, այդ թվում՝ գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)։ Ֆրանսիայի բաց առաջնությանը կմասնակցի նաև մեր երկրի ներկայացուցիչ, աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։ «Ռոլան Գարոսը» կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 7-ը։ ...
08:01 17.04.2025
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերըԱպրիլի 17-ին, ժամը 04։28-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը (մոտ 3 […] ...
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...