19:12 20.05.2019
«Գահերի խաղ» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիան արդեն ցուցադրվել է: SHANTNEWS.am-ը մի շարք ռեկորդներ գրանցած սերիալի մասին մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում:
Եվ սկսվեց…
Երբ ամերիկացի գրող Ջորջ Մարտինը դեռ 1996թ. հրատարակեց իր «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործությունը, չէր էլ ենթադրում, որ տարիներ անց ու տարիներ շարունակ, այն լինելու է ամենապահանջված գրքերից մեկը: Վաճառքի առաջին իսկ օրից այն այնքան սիրվեց ամերիկացիների կողմից, որ ընդամենը 2 ամիս անց տարբեր կինոարտադրողներ հեղինակին առաջարկում էին գնել էկրանավորման իրավունքը: Ամեն մի նոր հրատարակության հետ գիրքն ավելի պահանջված էր դառնում, հեղինակը՝ ավելի հայտնի:
Ֆիլմի կարևորագույն սյուժետային գծերը պատմում են միջնադարյան Եվրոպան հիշեցնող աշխարհում մի քանի իշխանական տոհմի մրցակցությունից սկսված քաղաքացիական պատերազմի, տապալված արքայական դինաստիայի ներկայացուցչի` իշխանությունը վերականգնելու փորձերի ու ողջ մարդկությանը սպառնացող գերբնական ուժի և դրան դիմակայող մարտիկների մասին:
Գիրքը էկրաններին
Գիրքը էկրաններին հայտնվեց ամերիկյան HBO հեռուստաալիքի շնորհիվ: Առաջին եթերաշրջանի պրեմիերան 2011 թվականի ապրիլի 17-ին: Ֆիլմի վարկանիշը գերազանցեց գրքի վարկանիշը: Սերիալն ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաթանկարժեք նախագիծն է համարվել` արժանացել է ռեկորդային 38 փրայմթայմ «Էմմի» մրցանակի, այդ թվում` երկու տարի անընդմեջ՝ «Լավագույն հեռուստադրամա» անվանակարգում, և չորս անգամ առաջադրվել «Ոսկե գլոբուսի»՝ որպես «Լավագույն հեռուստադրամա»:
Նկարահանումները
Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։
Դերասանները
Սերիալում նկարահանվող դերասանների մեծ մասը Ջորջ Մարտինի հեղինակած գիրքը դիտավորյալ չի կարդացել: Նրանք չեն ցանկանում նախապես տեղեկանալ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց կերպարներին` այդկերպ խաղը դարձնելով ավելի բնական:
Արիա Սթարք
Սերիալում ամենասիրված կերպարներից մեկին՝ Արիա Սթարքին, մարմնավորող դերասանուհու համար «Գահերի խաղը» սերիալը դեբյուտային էր: Մեյսի Ուիլյամսը նախկինում երբեք չէր նկարահանվել: Եվ նա իր դերին շատ պատասխանատվությամբ էր վերաբերում: Օրինակ` գրքում նրա մարմնավորած հերոսուհին ձախլիկ է, իսկ ինքը՝ աջլիկ, բայց որպեսզի ավելի մոտ լինի իր կերպարին, առանց ռեժիսորների պարտադրանքի, նա մարզվում էր ձախ ձեռքով:
Ջոֆրի Բարատեոն
Ջեք Գլիսոնը, ով մարմնավորում էր Ջոֆրի Բարատեոնին, իր մարմնավորած կերպարի մահից հետո գրքի հեղինակից նամակ է ստացել. «Շնորհավորում եմ քեզ հրաշալի խաղի համար, քեզ բոլորը ատում են»:
Սերսեա Լաննիստեր
The Independent հանդեսում հրապարակել են սերիալային 35 գլխավոր չարագործ կերպարներին: Չար կերպարների վարկանշային ցուցակը գլխավորում է «Գահերի խաղի» Սերսեա Լաննիստերը, որին մարմնավորում է Լենա Հիդին: Նշվում է, որ Սերսեա Լաննիստերի կերպարի արարքներն անհանգստության մեջ են պահել նույնիսկ ամենահանգիստ մարդկանց: Դրանից բացի` նույն կադրում Սերսեայի հետ հայտնված հերոսների կյանքը գրեթե միշտ վտանգի տակ է եղել:
Լեզուն
Ֆիլմում օգտագործվող դոթրակերենը ստեղծվել է հենց այս հեռուստասերիալի համար. այն ներկայումս ավելի քան 3000 բառ ունի։ Լեզվի ստեղծման համար օգտագործվել են ռուսերենը, թուրքերենը, էստոներենը։
Միլիոնատերերը Վեսթերոսից
2014-ին, երբ սերիալն արդեն պաշտամունքային էր, Քիթ Հարինգտոնը, որը մարմնավորում է Ջոն Սնոուին, մեկ դրվագի համար ստանում էր 300.000 դոլար: Արդյունքում 5-րդ և 6-րդ եթերաշրջանների ընթացքում դերասանը վաստակել է 6 մլն դոլար: Իսկ արդեն 7-րդ և 8-րդ սեզոնի ընթացքում Քիթ Հարինգտոնը մեկ էպիզոդի համար ստացել է 500.000 դոլար: Ամբողջ սերիալի ընթացքում Հարինգտոնը վաստակել է 12,5 մլն դոլար:
Քիթ Հարինգտոնին եկամուտով չի զիջում Լինա Հիդին: Սկզբում նա նկարահանվում էր մեկ էպիզոդի համար՝ 300.000 դոլարով: Իսկ վերջին եթերաշրջանում արդեն 1 սերիայի համար նա ստացել է 500.000 դոլար: Այսպիսով, «Գահերի խաղը» սերիալի ընթացքում նա վաստակել է 20 մլն դոլար:
Սերիալի շնորհիվ միլիոններ է վաստակել նաև ամենավառ կերպարներից մեկը՝ Տիրիոն Լանիստերին մարմնավորող Փիթեր Դինքլեյջը, ով սերիալում նկարահանվելու համար ընտրվել էր առանց քասթինգի: Նա ևս ամեն մի դրվագի համար ստացել է 500.000 դոլար: Իսկ ընդհանուր վաստակել է 12,5 մլն դոլար:
Սերիալային մյուս միլիոնատերը Էմիլիա Կլարկն է՝ վիշապների մայրը, 12,5մլն դոլար ընդհանուր եկամուտով: Վերջին եթերաշրջանի համար նա ևս ամեն մի սերիայի համար ստացել է 500.000 դոլար:
Վերջին եթերաշրջանի նկարահանումներից առաջ Ջեյմի Լաննիստերին մարմնավորող Նիկոլայ Կոստեր-Վալդաուն ևս բանակցել է հոնորարի փոփոխման համար, արդյունքում` այսօր նա իր հաշվին ունի 16 մլն դոլար:
8-րդ եթերաշրջան
8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել էին 2018թ. հուլիսի սկզբին։ Վերջին եթերաշրջանը բաղկացած է 6 էպիզոդից, որոնցից յուրաքանչյուրի համար HBO հեռուստաալիքը ծախսել է ռեկորդային` 15 միլիոն դոլար:
Ի դեպ, վերջին եթերաշրջանի երրորդ սերիայում նկարահանած էպիկական մարտի նկարահանումը տևել է 55 գիշեր, այսինքն` 11 շաբաթ՝ 3 տարբեր տեղանքում: Մինչ այդ սերիալի պատմության մեջ ամենաժամանակատար նկարահանումը եղել են 6-րդ եթերաշրջանի «Բաստարդների ճակատամարտը» և 7-րդ եթերաշրջանի «Ռազմական պարգևներ» էպիզոդները. այդ երկու էպիզոդների նկարահանումները 1 ամսից ավելի են տևել:
Հետաքրքիր է
1. Երևի շատերդ կհիշեք, թե ինչպես էր հղի Դեյներիսը Խալ Դրոգոյի ներկայությամբ ուտում ձիու սիրտ: Տեսարանը տպավորիչ էր ու սարսռացնող, մինչդեռ դերասանուհու համար այն բավական ախորժելի էր: Դեյներիսը ձիու սրտի փոխարեն այդ տեսարանի ընթացքում կերել է 1,5 կգ մարմելադ:
2. Ձիերի վրա նստած դերասանների զենքերը պատրաստված են բամբուկից և ռեզինից և ոչ մի մետաղական հատված: Եվ դա միայն այն բանի համար, որ պատահաբար չվնասեն կենդանիներին:
3. Նախկինում սերիալի ստեղծողները վաճառում էին Երկաթե գահի կրկնօրինակները՝ 20.000 ֆունտ-սթերլինգ արժեքով: Կրկնօրինակներն իրենց չափսերով չէին զիջում բնօրինակին՝ բարձրությունը 2 մետր, քաշը՝ 159 կգ:
4. Երկու տարի առաջ «Սիմփսոնների» ընտանիքի մասին պատմող անիմացիոն սերիալում հատուկ թեմատիկ էպիզոդում կանխատեսվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի ավարտը: 2017-ին հրապարակված էպիզոդը կոչվում է «Սերֆսոններ», որը անիմացիոն սերիալի 29-րդ եթերաշրջանից է: Այդ սերիայում ներկայացվում է, թե ինչպես է վիշապներից մեկը հրո ճարակի մատնում քաղաքը, ու միևնույն ժամանակ Սիմփսոնների ընտանիքը ամրոցից հետևում է այդ ընթացքին:
5. Երգիչ, երգահան, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ հայտնելով «Գահերի խաղը» հեռուստասերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադիի հետ համագործակցության մասին։
Եվ վերջում …
Rolling Stone-ի հետ հարցազրույցում գրքի հեղինակ Ջորջ Մարտինը հայտարարել է, որ սերիալի ստեղծողները բաց են թողել սյուժետային շատ կարևոր դրվագներ, որոնց հիման վրա կարելի է նկարահանել հեռուստասերիալի ևս մի քանի սեզոն: Այս ամենով հանդերձ, պրոդյուսերներ Դեյվիդ Բենիոֆն ու Դենիել Բրետ Ուայսը որոշել են, որ 8-րդ սեզոնը կլինի վերջինը:
Հեղինակը չի բացահայտել, թե արդյոք սերիալի ավարտը և գրքի ավարտը նման լինելու են՝ կոչ անելով.
«Երբ կհրատարակվեն իմ գրքի հաջորդ երկու հատորները, այդ ժամանակ դուք ստիպված այն կկարդաք և կիմանաք այս հարցի պատասխանը»:
Ի դեպ, մինչև 8-րդ եթերաշրջանի 6-րդ սերիայի ցուցադրությունը Ջորջ Մարտինը նույնպես չգիտեր, թե ինչպես է ավարտվելու սերիալը:
«Ինչ-որ առումով կռահում եմ, որ հիմնական պատմության հանգուցալուծումը կլինի այն, ինչ ես մոտ 5-6 տարի առաջ ասել եմ պրոդյուսերներին»:
09:40 11.04.2025
Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառովԴոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և ԿամբոջաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...
09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածելԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...