19:14 18.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար արժողությամբ համարվում են իրատեսական, որոնք գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Մնացած 18 ծրագրերը քննարկման փուլում են: Ըստ նախարարի, ներդրումային նախագծերը վերաբերվում են քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտների:
Իր հերթին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեղեկացրել է, որ քաղաքաշինության ոլորտում ներդրումային առաջարկների թիվը գնալով ավելանում է, պետք է գնահատել դրանց արդյունավետությունն ու շարժվել առաջ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Երևանի տարբեր հատվածների հետ կապված ներդրումային առաջարկներին, ընթացքի մեջ գտնվող ծրագրերին ու առաջացած խնդիրներին:
Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր քաղաքաշինական ծրագրերի ընդհանուր ռազմավարության մշակումը և ըստ դրա ներդրումային առաջարկությունների քննարկումը: «Պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք նախագծերն առաջ մղելու»,- ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակահատվածում կմշակի ռազմավարությունն ու նախագծերի շուրջ առկա խնդիրների ուղղությամբ կներկայացնի համապատասխան առաջարկություններ:
Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել կարգավորումների պարզեցմանը, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի հասանելիության խնդրին: Զեկուցվել է, որ նշված խնդիրների լուծումը գտնվում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է իրականացնել շուրջ 50 միջոցառում:
Այնուհետև վարչապետին մանրամասներ են ներկայացվել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքների մասին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ ակտիվ աշխատանքն ու նախագծերի կյանքի կոչման փուլում նրանց անհրաժեշտ օժանդակության ցուցաբերումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղաքացիներին չզրկելու, հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի հաշվառման, ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ և ավելի գումարով) և միևնույն ժամանակ ընտանեկանու սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Մասնավորապես,առաջին հարցի հետ կապված նախարարը հիշեցրել է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում, գործընթացը գտնվում է ընթացքի մեջ: Առկա թափուր աշխատատեղերի հաշվառման առնչությամբ նշվել է, որ հանրապետությունում հաշվառվել է 3438 թափուր աշխատատեղ, սակայն գործընթացն ընթացքի մեջ է և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վարչապետին կներկայացվի ամփոփ տեղեկատվություն: Ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ և ավելի գումարով) և միևնույն ժամանակ ընտանեկան և սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ ևս հետևողական աշխատանքներ են տարվում: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել նման դեպքերը և նշել, որ անհրաժեշտ է դրանց տալ իրավական ընթացք:
Այնուհետև զեկուցվել է վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան վերամասնագիտացման ծառայություններ մատուցելու, բիզնես հմտությունների սովորեցման և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացման նպատակ ունեցող ուսումնական կենտրոնների և նախագծերի ակտիվացման, միջին մասնագիտական կրթական հաստատությունների «վերակենդանացման», ակտիվացման և զարգացման գործում մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Զեկուցվել է, որ աշխատանքները հաջողությամբ գտնվում են ընթացքի մեջ, դպրոցներում ձեռնարկատիրական, ֆինանսական կրթության տարածմանը միտված դասընթացները մեծ հետաքրքրություն են ունեն աշակերտների շրջանում: Արդյունքում, դասընթացների շրջանակում նրանք մշակում են նաև բիզնես պլաններ: Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին՝ նշել է.
«Կարծում եմ, որ այս կոմպոնենտի մեջ պետք է ավելացնել ևս մի բաղադրիչ, որպեսզի հանրակրթական ծրագրերում մենք երեխաներին բացատրենք, թե ինչ է հարկը, ինչի համար է այն վճարվում, ինչպես է այն աշխատում ու ինչպես է դա ազդում իրականության վրա: Սա շատ կարևոր բան է, որովհետև այս ընթացքում մի քանի առիթ ունեցել եմ արձանագրելու, որ երբ մարդն ասում է այսինչ, այնինչ հարցերը լուծեք, սա բարձրացրեք այն բարձրացրեք՝ իր ընկալման կառուցվածքի մեջ դա բացակայում է: Նա չի պատկերացնում, որ այդ հարցերի լուծման շղթայի 10 քայլերից 9-ի պատասխանատուն նույնիսկ եթե ինքը չէ, ապա մեկի պատասխանատուն ինքն է, իր վճարած հարկի արդյունավետ ծախսման արդյունքում պետք է այդ խնդիրները լուծվեն: Կարևոր է, որ երեխան հասկանա՝ հարկն ինչ է ու ինչու են դա վճարում:
Մի քանի անգամ խոսել ենք այս մասին: Հարկը պետք է ընկալվի ոչ թե որպես բեռ, այլ պատվիրակված լիազորություն, որովհետև ամեն քաղաքացի չի կարող գնալ ինքն իր համար մայրուղի կառուցել, ինքն իր համար դպրոց կառուցել: Այսինքն, նա իր լիազորությունը պատվիրակում է, որպեսզի կառավարությունը բոլորից հավաքի այդ գումարը և իր համար ճանապարհ կառուցի: Ի վերջո, այդ գիտակցումը պետք է լինի, որ մարդը երբ հարկը վճարում է, ինքն իրեն է վճարում, ուրիշին չի վճարում: Եվ մեր կառավարության գործունեությունն էլ պետք է օգնի, որպեսզի մարդկանց այս ընկալումը գործնականում հաստատվի»:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրման ու նոր նախագծեր նախաձեռնելու, մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների աջակցության, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին պատրաստվելու ուղղությամբ իրականացված քայլերի մասին:
Մասնավորապես, ճանապարհաշինության հետ կապված զեկուցվել է, որ մայիսի 15-ից սկսվել են 85 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, հունիսի 15-ից ևս նոր թափ կհաղորդվի ճանապարհաշինական աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ նախատեսված աշխատանքներն ու ընդգծել.
«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»:
19:40 05.04.2025
Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետոԵվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Եվրախորհրդարանում նրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ մաքսատուրքերի ներդրման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո կարելի է խոսել նոր աշխարհակարգի մասին։ Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ «Թրամփի վարչակազմը առանց պատճառի կասկածի տակ է դնում հիմնարար բաները»։ «Եվ ես վախենում եմ, որ հին Ամերիկան […] ...
19:29 05.04.2025
Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերըԿամբոջան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը և բանակցություններ վարել մաքսատուրքերի փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար։ Այս մասին հայտնում է Khmer Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասել է, որ Պնոմպենը հավատարիմ է ԱՄՆ-ից ներմուծման ծավալների ավելացմանը և ամերիկյան 19 կատեգորիաների ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափի […] ...
19:20 05.04.2025
Ուկրաինայի արեւմուտքում վարորդների մոբիլիզացիայի պատճառով ավտոբուսների երթեւեկությունը դադարեցվել է․ StranaՈւկրաինայի արևմտյան Լվովի մարզի Դրոհոբիչում ավտոբուսի վարորդները հրաժարվել են աշխատանքի գնալ գործընկերոջ մոբիլիզացիայի պատճառով, ինչը քաղաքում տրանսպորտային կոլապս է առաջացրել։ Այս մասին հայտնել է տեղական փոխադրող «Սիգմա» ընկերության տնօրեն Միխայիլ Պաստուշակը։ «Քաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների վարորդները չեն կարողանա աշխատանքի գնալ։ Պատճառն այն է, որ տարածքային հավաքագրման կենտրոնի աշխատակիցների կողմից կրկնակի փորձեր են եղել՝ բռնի ուժով […] ...
19:09 05.04.2025
Թրամփը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի շատ է տուժում մաքսատուրքերից, քան ԱՄՆ-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առևտրային մաքսատուրքերը ավելի շատ են հարվածում Չինաստանի տնտեսությանը, քան ամերիկյան տնտեսությանը։ Այս դիրքորոշումը նա արտահայտել է Truth Social-ում տեղադրված հրապարակման մեջ: «Չինաստանը շատ ավելի շատ տուժեց, քան Միացյալ Նահանգները: Նրանք և շատ այլ երկրներ անընդունելի վատ վերաբերմունք ցուցաբերեցին մեր հանդեպ»,-պնդել է Թրամփը՝ անվանելով ԱՄՆ նախկին տնտեսական քաղաքականությունը «հիմար […] ...
19:00 05.04.2025
Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է․ «Բավարիայի» մարզական տնօրեն«Բավարիայից» արձագանքել են Թոմաս Մյուլերի՝ ամռանը թիմից հեռանալու մասին տեղեկությանը։ 35-ամյա կիսապաշտպանն այսօր հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ «Թոմաս Մյուլեր․․. ոչ մի ցուցամոլություն, ոչ մի ցուցադրական բաներ, պարզապես անհավանական հմտություն․․. իսկական ֆուտբոլիստ: Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է, նա փոքր տարիքից եղել է «Բավարիայի» համակարգում: Այս որոշումը նրա համար […] ...
18:48 05.04.2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվն աճում էՄյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3455-ի, 4840 մարդ վիրավորվել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Մյանմայի պետական լրատվամիջոցներին։ «Զոհվել է 3455 մարդ, վիրավորվել՝ 4840-ը»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր 3301 զոհի և 4792 վիրավորի մասին։ Անցյալ շաբաթ Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, ցնցումները […] ...