Թանգարանային գիշեր. SHANTNEWS.am-ն առաջարկում է 13 թանգարան այցելության երթուղի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Թանգարանային գիշեր. SHANTNEWS.am-ն առաջարկում է 13 թանգարան այցելության երթուղի

14:59 18.05.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Թանգարանային գիշերն է: Բոլոր թանգարանների այսօրվա ցուցադրությունների օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Իհարկե, թանգարանները շատ են, և կողմնորոշվելը դժվար է: Մինչ դուք կմտածեք, SHANTNEWS.am-ն առաջարկում է Ձեզ երթուղի, որին հետևելով` կարող եք այսօր այցելել մինչև 13 թանգարան և ներկա գտնվել հետաքրքիր միջոցառումների:

Թանգարաններով շրջայցը կարող եք սկսել 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, որտեղ ներկայացվելու է «Ապագայի մտածողը» ժամանակավոր ցուցադրությունը:

Այնուհետև տրանսպորտով կարող եք գնալ Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ նոր մշտական ցուցադրություն է լինելու, և, իհարկե, յուրօրինակ լուսանկարներ կարող եք ունենալ այս թանգարանից:

Ժամանակակից արվեստի թանգարանը 18:00-ին լքում ենք և շարժվում Պուշկինի 70 հասցեում գտնվող Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ 18:30-19:30-ը  բրուտագործության և կերպարվեստի վարպետության դասեր են լինելու: Կարող եք մնալ այստեղ ըստ ցանկության, բայց ամեն ինչ հասցնելու համար խորհուրդ ենք տալիս մի փոքր շտապել:

Բրուտագործություն «սովորելուց» հետո կարող եք գնալ սկզբում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, այնուհետև Հովհ. Թումանյանի թանգարան, որտեղ լինելու են մշտական ցուցադրությունները: Այսքանից հետո ճիշտ ժամանակն է ծանոթանալ նաև Արամ Խաչատրյանի թանգարանին, որը գտնվում է Սահմանադրական դատարանի մոտ:

Խաչատրյանական երաժշտական մթնոլորտից միանգամից պետք է տեղափոխվել ԳաֆէսՃեան արվեստի կենտրոն, որտեղ այցելուները «Ստեղծիր քո շրջայցը» ճանաչողական-ժամանցային առցանց հարթակի միջոցով կարող են ծանոթանալ թանգարանին:

Կասկադի տարածքում է գտնվում նաև Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ առավոտյան 12:00-ից աշխատակիցներն իրականացնում են թեմատիկ էքսկուրսիաներ:

Այսքանից հետո, եթե ժամը 20:00-ն է կամ մի փոքր անց, ապա Հանրապետության հրապարակ հասնելու ժամանակն է, քանի որ Հայաստանի ազգային պատկերասրահում ժամը 20:00-ից մեկնարկելու է «Լեոնարդո դա Վինչի. հեքիաթներ, լեգենդներ, առակներ» ընթերցումը, որը նվիրված է մեծ արվեստագետի մահվան 500-ամյակին:

Այնուհետև, եթե ժամանակ գտնեք, ապա կարող եք շրջել Գրականության և արվեստի թանգարանում, որը գտնվում է հենց հարևանությամբ:

Իսկ օրը կարող եք ամփոփել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, որտեղ 21:00-ից «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացում է լինելու, իսկ 22:00-ից մինչև 24:00-ն սպասվում է գիշերային զբոսանք ամրոցի տարածքում:

Հիշեցնենք, որ այսօր մետրոն արտակարգ աշխատելու է արտակարգ ռեժիմով:

Ստորև ներկայացնում ենք քարտեզ, որը ձեզ կօգնի հասնել մեր նշած թանգարաններ:

Ուրախ ժամանց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

13:12 19.04.2025

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […] ...

BACK_TO_TOP