12:19 10.11.2017
Հուշարձանների վերանորոգման մրցույթների փաթեթներում որևէ անճշտության դեպքում Արմեն Ամիրյանը խիստ է լինելու.
«Ես թույլ չեմ տա, որ 2018 թվականի հուշարձանների վերանորոգման նախահաշիվների, ծավալների, այլ տվյալների մեջ անհամապատասխանություն լինի։ Եթե մրցույթին առնչվող որևէ դետալի մեջ անճշտություն լինի, բոլորիդ հանդեպ չափազանց խիստ եմ լինելու։ Բոլորի՛դ»,- Արմեն Ամիրյանի այս հորդորն ուղղված էր մշակույթի նախարարությունում աշխատող այն մասնագետներին, որոնք պատասխանատու են պատմամշակութային հուշարձանների վերանորոգումը նախապատրաստող և վերահսկող ընթացակարգերի համար։
Նախարարը խորհրդակցության ներկաներին նախազգուշացրել է, որ 2018 թվականի հունվարի 15-ին պետք է պատրաստ լինեն հուշարձանների (ցանկը կա) նորոգման, ամրակայման մրցույթների ամբողջական, լիարժեք փաթեթները վերջնականապես ճշգրտված դետալներով.
«Մրցույթը հայտարելուց հետո որևէ փոփոխություն չի′ արվելու»։
Նախարարն ավելացրել է, որ հասկանում է՝ օբյեկտիվ պատճառներ կարող են լինել փոփոխությունների համար, բայց ընդգծել, որ իր ասածը հենց սուբյեկտիվ պատճառներին է վերաբերում, որոնց հավաքվածները քաջատեղյակ են։
Աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը համոզմունք է հայտնել, որ եթե նյութերն ի սկզբանե ամբողջական, լիարժեք, փաթեթավորված ներկայացվեն ֆինանսների նախարարություն, 2018թ. սկզբին հնարավոր կլինի հայտարարել համապատասխան մրցույթները, հետագայում ձգձգումներ չեն լինի։
«Շատ հստակ է պայմանը, հունվարի 15-ին պետք է հայտարարվեն այդ մրցույթները»,- ասել է նախարար Ամիրյանը՝ հանձնարարելով մինչև դեկտեմբերի վերջ ամփոփել հուշարձանների նորոգման ու ամրակայման ընթացիկ շինաշխատանքների արդյունքը, ժամանակին չարված կամ վատ աշխատանքի՝ վճարված գումարը հետ պահանջել, շինարարությունն իրականցնող ընկերությանն ընդգրկել «սև ցուցակում», որպեսզի այդ ընկերությունը հաջորդ մրցույթին չմասնակցի.
«Եվ շինարարների հետ պետք է մշտապես աշխատել, աշխատանքները վերահսկել, որպեսզի հետո արդեն ուշ չլինի»։
Նախարարը վրդովվել է, որ ձգձգվում է հանձնարարականի կատարումը՝ աշխատել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ, որպեսզի անշարժ գույքի սեփականության վկայականներում, եթե սեփականությունը հուշարձանի պահպանական գոտում է, անպայման նշում արվի այդ մասին.
«Բերեք ինձ առաջին այդպիսի վկայականը, կա՞…»,- նախարարի այս հարցն անպատասխան է մնացել։
«Մենք թիմ ենք և ուզում ենք մեր լավ գործերով հետք թողնել մեր պատմության մեջ։ Սա է մեր կարգախոսը, սրանից դուրս ուրիշ որևէ շահ չպետք է լինի։ Ով համաձայն է, խնդրեմ՝ թող շարունակի աշխատել, ով՝ ոչ, խնդրեմ՝ դռները բաց են… »։
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...
16:50 29.04.2025
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենԱյսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...
16:37 29.04.2025
Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերըՀայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...