Հետախուզական աշխատանքների կազմակերպման բացթողումների փաստով քրգործեր են հարցուվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Հետախուզական աշխատանքների կազմակերպման բացթողումների փաստով քրգործեր են հարցուվել

12:11 10.11.2017

ՀՀ դատախազությունում 2017թ. մայիսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել է անցած 17 տարվա ընթացքում հետախուզական աշխատանքների իրականացման, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

Հոկտեմբերի 27-ին կայացած դատախազության կոլեգիայի նիստում մանրամասն քննարկվել էին նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացում թույլ տրված խախտումներն ու թերությունները, դրանց նկատմամբ դատախազական հսկողության բացերը, և ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել էին դրանք հնարավորին արագ վերացնելուն և էական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղությամբ միջոցներ ձեռնարկելու հանձնարարություններ:

Արդյունքում ուսումնասիրությամբ բացահայտված՝ հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու մի քանի դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝   

1. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2016թ. սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Գ. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում: Հետախուզում հայտարարելու մասին որոշման կատարումը նույն օրը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնին, որտեղ կազմվել է հետախուզական գործ:

 Հետախուզվողը 2016թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ մուտք գործելիս հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի կողմից և նույն օրը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերլիազորին:  Վերջինս հետախուզվողին չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, այդ մասին քննիչին չի տեղեկացրել, այլ նույն օրը հետախուզումը դադարեցնելու և հետախուզական գործը կարճելու մասին որոշում է ուղարկել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ հետախուզական գործը հաշվառումից հանվել է, իսկ գործով վարույթը շարունակել է մնալ կասեցված՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

2. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2010թ. ապրիլի 1-ին կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Հ. Գ.-ի  նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխվել է, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում, իսկ քրեական գործով վարույթը կասեցվել է:  

Նշված որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում կազմվել է հետախուզական գործ: 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2011թ. դեկտեմբերի 15-ին որոշում է կայացվել  Հ. Գ.-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,   հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարման համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները հատուցելու հիմքով քրեական գործով վարույթը կարճվել է:

Նշված որոշման հիման վրա հետաքննության մարմնի կողմից Հ. Գ.-ի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է, մինչդեռ վերջինս հետախուզվող է հանդիսացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության  քննիչի վարույթում գտնվող քրեական գործով: 

Արդյունքում, նշված  քրեական գործով Հ.Գ.-ի նկատմամբ փաստացի հետախուզում չի իրականացվել:

3. Ավազակություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործով 2000թ. նոյեմբերի 3-ին որոշում է կայացվել Ա. Ա.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում և հայտարարվել է հետախուզում: Հետախուզում նախաձեռնողի կողմից «ՍԷԿՏ» համակարգի միջոցով հետախուզվող Ա. Ա.-ի՝ ՀՀ-ում գտնվելու հանգամանքը ստուգելու արդյունքում պարզվել է, որ նա 2012թ. դեկտեմբերի 14-ին հատել է ՀՀ պետական սահմանը:

4. 2009թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործով որոշում է կայացվել Խ. Հ.-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: 2009թ. ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում կազմվել է հետախուզական գործ:

ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2015թ. ընթացքում վարույթն իրականացնող մարմնից բազմիցս պահանջվել է ներկայացնել մեղադրյալի վերաբերյալ պարսկերեն լեզվով փաստաթղթեր, նկատի ունենալով, որ պարզվել է հետախուզվողի գտնվելու վայրը: Սակայն համապատասխան պաշտոնատար անձանց  կողմից նշված փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել և հնարավոր չի եղել կազմակերպել հետախուզվողի տեղափոխումը ՀՀ:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված վերոհիշյալ առերևույթ հանցագործությունների առթիվ 2017թ. նոյեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար

21:27 29.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ ակումբում հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։ Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։ Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի […] ...

Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան

21:18 29.04.2025

Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […] ...

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆ

21:10 29.04.2025

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆ

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ

21:00 29.04.2025

Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ

Խառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:55 29.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...

Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումը

20:45 29.04.2025

Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իսպանիայում հոսանքազրկման հետ կապված։ Այս մասին գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը X-ում։ «Եվրահանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված»,- վստահեցրել է պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հաստատել էր, որ մարմինը բացառել է կիբերհարձակումը որպես ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի համատարած […] ...

BACK_TO_TOP