16:27 17.05.2019
«Անձամբ իմ դիրքորոշումը կախված է մի քանի հանգամանքներից, որովհետև անցումային արդարադատությունը բավականին ընդգրկուն է, ունի մի քանի կոմպոնենտ, և ես չգիտեմ` քաղաքական իշխանությունը որ կոմպոնենտն է ուզում կիրառել: Եթե խոսում ենք լուրջ հայեցակարգի մասին, պիտի հասկանանք՝ արդյո՞ք անհրաժեշտ է այդպիսի հայեցակարգի ներդրումը մեզանում: Երկրորդ` արդյո՞ք համաչափ են գործիքները` քաղաքական խնդիրներ լուծելու համար: Առայժմ ես չեմ ստացել քաղաքական իշխանությունից այդ հարցերի պատասխանները: Անցումային արդարադատությունն օգտագործվում է անցյալի սխալներն ավելի շատ ներելու, ոչ թե պատժելու համար: Իսկ հասարակության մոտ հիմա լրիվ ուրիշ պահանջ կա»,- խոսելով անցումային արդարադատության հայեցակարգի մասին՝ ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
«Հասարակությունը տրիբունալ է պահանջում, հատկապես հասարակության այն մասը, որն ավելի ակտիվ է սոցիալական կայքերում և ԶԼՄ-ներում: Սակայն մենք պետք է հասարակությանն իրազեկենք, թե ինչ է նշանակում անցումային արդարադատություն: Նոր դրանից հետո ասենք, թե որ տարբերակն ենք ընտրում: Միգուցե անցումային արդարադատության անհրաժեշտություն չկա, որովհետև այն խնդիրները, որոնք իր առջև դնում է այսօրվա քաղաքական իշխանությունը, գուցե հնարավոր էր լուծել եղած գործիքներով, դասական արդարադատության միջոցով: Այլ բան է, որ այսօրվա արդարադատությունը ևս ունի խնդիրներ, որ անցումայինով չես լուծի»,- կարծում է պատգամավորը:
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...
23:49 09.04.2025
Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավորԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...
23:44 09.04.2025
Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրերՎաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […] ...
23:35 09.04.2025
Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառովՀյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից։ «Անբարենպաստ եղանակային պայմանների և Հյուսիսային Օսիայում Վրացական Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով, 2025 թվականի ապրիլի 9-ի, ժամը 14:00-ից հայտարարվել է արտակարգ դրություն։ Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անցումը ժամանակավորապես սահմանափակվում է 2025 թվականի […] ...