17:42 17.05.2019
2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանում գրանցվել է կարմրուկով հիվանդացության ավելի քան 3 հազար դեպք:
Ելնելով այդ հանգամանքից` Իսրայելի առողջապահության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին ձեռնպահ մնալ ուղևորությունից այնպիսի երկրներ, որտեղ կարմրուկի վարակի հավանականությունը բարձր է: Ցանկում առաջին հորիզոնականում են Ուկրաինան և Վրաստանը:
Գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ հիվանդությամբ վարակվում են հիմնականում այդ երկրներ այցելած երեխաները, 70 տոկոսով ռիսկային խմբում են հայտնվում նրանք, ովքեր կարմրուկի դեմ պատվաստում չեն ստացել: Իսրայելի առողջապահության նախարարությունը զգուշացրել է իր բնակչությանը` Ուկրաինա, Վրաստան, Մադագասկար, Ալբանիա և Լիբերիա այցելելուց առաջ պատվաստվել կարմրումի դեմ:
Նշենք, որ ըստ Վրաստանի պաշտոնական վիճակագրության` 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է կարմրուկի 3172 դեպք, ինչը 2000-ով գերազանցում է 2018թ. ցուցանիշը, երբ տարեկան նորմալ էր համարվում կարմրուկի 10 դեպքը: Մասնագետները կարծում են, որ կարմրուկի համաճարակը Վրաստանում կարող է միայն կանխել զանգվածային պատվաստումը:
Ելնելով կարմրուկի համաճարակի սպառնալիքից` Վրաստանի կառավարությունը պատվաստումը բնակչության համար դարձել է պարտադիր ու անվճար:
16:30 21.04.2025
Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները16:24 21.04.2025
Տնամերձ հողամասում կանեփի բույս աճեցրած և թմրանյութ պատրաստած 72-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ապրիլի 18-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Այնթապ գյուղի 72-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ունի կանեփ տեսակի բույսեր, ինչպես նաև կանեփից պատրաստված չորացված, մանրացված զանգված: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան հինգ գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային տոպրակ ու կանեփի քսան բույս: […] ...
16:16 21.04.2025
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալՀայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ: -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ […] ...
16:10 21.04.2025
Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանը հանդես կգա տաղավարովՄայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 9-ին. այն տեղակայված կլինի Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Թումո կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային տաղավարի համադրող Մարիաննա […] ...
16:03 21.04.2025
Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. «Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Նորին Սրբությունը բացառիկ առաջնորդություն դրսևորեց արդար և խաղաղ աշխարհի կերտման գործում, ինչը երբեք չի մոռացվի։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ողջ աշխարհի հավատացյալներին՝ այս մեծ կորստի համար»,- X-ի իր էջում գրել է վարչապետը: ...
16:00 21.04.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բանգկոկում ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգըԱպրիլի 21-ին Բանգկոկում անցկացվող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է […] ...
15:58 21.04.2025
ՃՏՊ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին․ կան տուժածներԱպրիլի 21-ին, ժամը 14:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից Ոստան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Nissan Rogue» և «Nissan Tiida» […] ...