Չշահագործվող ավտոմեքենաներն ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքում կտուգանվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Չշահագործվող ավտոմեքենաներն ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքում կտուգանվեն

12:39 18.05.2019

Վերակիրառություն է ստացել վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Խոսքն այն վարորդների մասին է, որոնք 2017 թվականից  իրավունք էին ստացել չկնքել ԱՊՊԱ պայմանագրեր, եթե իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չէին շահագործվում, եթե անգամ պետհամարանիշները հանձնված չէին  ճանապարհային ոստիկանությանը:

Այս տարվա մայիսի 6-ից սկսած ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պահանջը պարտադիր է համարվում բոլորի համար: Մինչև հիմա այդ արտոնություններից օգտված վարորդների, ինչպես նաև ԱՊՊԱ գործակալությունների համար օրենքի  կիրառումը որոշակի խնդիրներ է ստեղծել:

Տրանսպորտային բոլոր միջոցների համար գույքահարկի ու տեխզննության համար պահանջվող վճարումներից բացի,  2010 թվականից պարտադիր հարկատեսակ դարձավ ԱՊՊԱ պայմանագիրը: Պարզապես այդ պարտադրանքը շրջանցեց այն վարորդներին, ովքեր տրանսպորտային միջոցները չէին շահագործում կամ հաշվառումից չէին հանել: Այս արտոնությունը նման մեքենայատերերի համար գործում էր մինչև հիմա:

Բայց 2019 թվականի մայիսի 6-ից բոլոր վարորդները ենթարկվում են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտադիր պահանջին: Օրենքի վերակիրառման մեխանիզմների մասին պարզաբանումներ տվեց Հանրապետության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը:

«Տուգանքի հաշվարկի եղանակը հետևյալն է`յուրաքանչյուր 10 օրվա համար չկնքված ԱՊՊԱ պայմանագրի դեպքում  առաջանում է 5000 դրամի չափով տուգանք, որը տարվա ընթացքում չի կարող գերազանցել 100 հազար դրամի չափը»:

Այսինքն`Ճանապարհային ոստիկանության  ու ԱՊՊԱ բյուրոյի բազաներում առանձնացվելու են այն ավտոմեքենաները, որոնք մինչ օրս ապահովագրական պայմանագրեր չեն ունեցել: Բոլոր վարորդներին առանց նախազգուշացման ուղարկվում են վարչական տույժերի ակտեր: Իսկ տուգանքները վերաբերելու են միայն մայիսի 6-ից հետո ԱՊՊԱ պայմանագրեր չունեցող վարորդներին:

«Մայիսի 6-ից առաջ մենք չենք կարող վարչական պատասխանատվություն վերագրել քաղաքացիներին պայմանագրեր չունենալու համար, 2018 թվականի կամ 2019 թվականի հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար օրենքը հետադարձ ուժ չունի»,- մեկնաբանում է Հայկ Վարդանյանը:
Իսկ ի՞նչ է լինելու այն մեքենաների դեպքում, որոնք հատել են սահմանն ու շահագործվում են այլ երկրներում, արդյո՞ք այս վարորդների դեպքում կկիրառվեն տուգանքներ: ԱՊՊԱ գործակալություններում վարորդների հարցերին հստակ պատասխաններ  չունեին, մանրամասն պարզաբանումների համար ուղեցույցներ չունեն:
«Կոնկրետ ինֆորմացիա դեռ չունենք, բայց կարող ենք ենթադրել, որ մուտքի և ելքի թուղթ է տրվում մեքենաներին Հայաստանից դուրս գալու և վերադառնալու ժամանակ։ Ինձ թվում է տուգանքներ ստանալու դեպքում տվյալ թղթերը կօգնեն տուգանքներից զերծ մնալ», – ասում է ապահովագրական ընկերության օպերատոր Հայկուհի Վխկրյանը։
Մինչ այս, ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու հնարավորությունից օգտվում էին հիմնականում այն վարորդները, որոնք տրանսպորտային միջոցները  շահագործում էին սեզոնային, օրինակ`գյուղտեխնիկան: Բայց մայիսի 6-ից սկսած այդ վարորդները ևս ամբողջ տարվա համար ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում կտուգանվեն:
ԱՊՊԱ պայմանագրեր կնքելուց չեն կարող խուսափել նաև այն վարորդները, որոնք ունեն վթարված մեքենաներ ու կանգնած են ավտոտնակներում: ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է նաև այն մեքենաներ համար, որոնք գտնվում են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում: Տուգանքներից խուսափելու միակ միջոցը, ըստ Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետի, մեքենայի պետհամարանիշները ոստիկանությանը հանձնելն է: Տրանսպորտային միջոցը կհամարվի այս դեպքում խոտանված, ու ԱՊՊԱ պայմանագիր  կնքելու պարտավորությունից, հետևաբար նաև տուգանքներից վարորդը կազատվի:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին

21:15 18.04.2025

Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր […] ...

Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին

21:07 18.04.2025

Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին

Կոլումբիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Կառլոս Վալդերաման խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի վարքի մասին: «Այն, ինչ նա անում է, անթույլատրելի է: Վինիսիուսը պետք է սովորի լավագույններից և չլացի: Լավագույններին կարող են միշտ հարվածել, բայց նրանք պետք է մնան ոտքի վրա»,- Վալդերամայի խոսքերը մեջբերում է AS-ը: Ավելի վաղ Վինիսիուսը 105-րդ գոլն էր խփել «Ռեալի» կազմում՝ […] ...

Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց

20:57 18.04.2025

Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց

Գործարար աշխատաժողովի մասնակցիների հետ այցելել ենք Կիրանց եւ դիտարկել՝ սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները եւ բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքները: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

BACK_TO_TOP