23:13 16.05.2019
Մայիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Սամվել Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի 35 RZ 385 համարանիշի ավտոմեքենայով Գառնի-Գողթ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Սիմոնյանը, ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 57-ամյա Տատյանա Գառդովան և 67-ամյա Տատյանա Նուրսովնան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի:
14:35 17.04.2025
Ի գիտություն ապրիլի 19-ին Լոռու մարզում նախատեսված քայլարշավի մասնակիցներիՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ապրիլի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր նախատեսվող քայլարշավի (https://escs.am/am/news/28375) համար ընտրվել է 50 մասնակից: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թ․ ապրիլի 19-ի քայլարշավին գրանցված, սակայն այս անգամ չընտրված մասնակիցները նախարարության կողմից կհրավիրվեն հետագա նմանաբնույթ միջոցառումներին […] ...
14:29 17.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ: ...
14:20 17.04.2025
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԱպրիլի 17-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր […] ...
14:11 17.04.2025
«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիցՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում […] ...
14:00 17.04.2025
Մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով․ Միրզոյանը՝ թուրք լրագրողներինԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Լրագրողներից մեկը հարցրել է․ «Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ […] ...
13:48 17.04.2025
Իրազեկում՝ շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ2025 թվականից շրջանառության հարկ վճարողները առևտրական, արտադրական, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության տեսակների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից օրենսգրքով սահմանված կարգով նվազեցնում են այդ գործունեության տեսակների հետ կապված ծախսերը։ Ստորև ներկայացնում ենք շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն՝ ըստ գործունեության տեսակների։ Առևտրական գործունեության մասով․ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով, շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հաշվետու […] ...