22:16 16.05.2019
Որոշ ժամանակ առաջ SHANTNEWS. am-ն անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող ԴՏՏ-ի գերեզմանոցին: Տարածքի բնակիչներն էլ պատմել էին, թե ինչ խնդիրներ է ստեղծում գերեզմանոցը, իսկ մասնագետները խոսել են այն մասին, թե ինչ վնաս է հասցնում ԴՏՏ-ն շրջակայքին ու մարդու առողջությանը:
Տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ապoրինի տարածք կատարած այցի ժամանակ մեր նկարահանող խմբին չի հաջողվել հասնել գերեզմանոցի տարածք, քանի որ անձրև էր, իսկ թաց ժամանակ կավահողն ուղղակի թույլ չի տալիս առաջ գնալ: Եղանակը բացվեց, արևը ժպտաց, հնարավորությունը՝ նույնպես: Միայն թե տարածք բարձրանալուց հետո արձանագրեցինք, որ Խորհրդային միության փլուզումից հետո ավելի քան 1000 տոննա ԴՏՏ բերվել և թաղվել է Վայրի ցորենի արգելանոցի հենց դեմ դիմաց:
«Ցորենի մայրը սա է, ցորենը այստեղից է աշխարհ գնացել, արգելանոցն է սա: ԴՏՏ-ն բերել են թաղել են ցորենի արգելանոցի կողքը: Սա հանցագործություն է, որ բերել են, բերողը չի տեսնում, որ սա սողանքային գոտի է»,- ասել է բնակիչներից Էդիկ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ վայրի ցորենի Էրեբունի արգելոցն իր կարգավիճակը ստացել է 1981թ: Սրա նախադրյալ հանդիսացել են մի շարք հանգամանքներ՝ կապված Հայաստանի վայրի ցորենի հայտնագործմամբ: Դեռևս 20-րդ դարի հայտնի և ականավոր բուսաբան Ն.Վավիլովը յուրահատուկ հետաքրքրությամբ է խոսում Հայաստանի հարստության մասին, որն էլ վայրի ցորեն է: Նրա նպատակն էր սնել համաշխարհային մարդկությանը՝ օգտագործելով անհետացած տեսակներ, որոնք այս դեպքում հանդիսացան մշակաբույսերի վայրի տեսակները: Օգտագործելով այս տեղեկություններն ու հավաքելով վայրի ցորենի նմուշները՝ հետագայում հնարավոր դարձավ նոր տեսակների ստեղծումն ու հների՝ երկրի վրայից անհետացած տեսակների, վերականգնումը՝ նոր տեխնոլոգիաների և սելեկցիոն գործընթացների պայմաններում:
Հավելենք, որ, ըստ մասնագետների, աշխարհում վայրի ցորենի ընդամենը 4 արգելոց կա:
00:00 12.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...
23:59 11.04.2025
ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...
23:57 11.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 11.04.2025
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշըԿանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...
23:51 11.04.2025
ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերԱպրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […] ...
23:48 11.04.2025
Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանըԵրևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին: Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Մանրամասները՝ տեսանյութում: ...