Արթուրը թուրք իմամի միակ զոհը չէ. հայաստանցի կինը ևս իսլամ ընդունելու ցանկություն է հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+14.09 oC

Արթուրը թուրք իմամի միակ զոհը չէ. հայաստանցի կինը ևս իսլամ ընդունելու ցանկություն է հայտնել

16:14 16.05.2019

Անցնող օրերին համացանցում թեժ քննարկումների տեղիք տված Արթուր Ենգիբարյանի դեպքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:

13-ամյա երեխային իսլամի դավանորդ դարձնելու թուրք կրոնավորի փորձերը արժանանում են քննադատությունների հենց Թուրքիայում: Թուրքիայի խորհրդարանի երեսփոխան Կարո Փայլանի՝ Հաթիբօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մասին հայտարարությանը միացել է նաև Պոլսի հայոց պատրիարքարանը: Այս մասին հատուկ հայտարարություն է տարածվել:

Ի դեպ, Արթուրի դեպքից հետո Հաթիբօղլուն կրկին հայտնվեց լուսարձակների տակ և ավելի քան հստակ դարձավ, որ իսլամ դավանող կրոնավորն առաջին անգամ չէ, որ նման «զոհեր է որսում»:

Մեր ուսումնասիրություններն այլ դրվագ պարզեցին՝ ոչ պակաս սկանդալային: Դրա մասին, սակայն, երբեք չի խոսվել: Խոսքը  Բեսրա անունով հայաստանցի կնոջ մասին է: Նա ևս նույն հաղորդման մեջ Հաբիթօղլուի և շատ այլ մարդկանց առջև իսլամ ընդունելու ցանկություն էր արտահայտել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.04.2025

SHANTNEWS

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

17:54 09.04.2025

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...

Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

17:48 09.04.2025

Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […] ...

«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին

17:42 09.04.2025

«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին

«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։ ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետ

17:37 09.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետ

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

17:30 09.04.2025

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...

BACK_TO_TOP