Երևանյան թեքահարթակներն ավելի շատ «ամերիկյան գորկի» են հիշեցնում. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Երևանյան թեքահարթակներն ավելի շատ «ամերիկյան գորկի» են հիշեցնում. Նաիրա Զոհրաբյան

15:35 16.05.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ընդունել է Human Rigths Watch կազմակերպության՝ հաշմանդամ երեխաների հարցով զբաղվող բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքեին։

«Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 8360 երեխա։ Այս երեխաները սոցիալական ինտեգրման և ներառականության խնդիրներ ունեն, և այդ խնդիրները չեն լուծվելու հայտարարություններով և «գալոչկայի» համար արված մեկ-երկու կրեատիվ նախաձեռնությամբ։

Ջեյն Բյուքեն ևս համակարծիք էր ինձ հետ, որ այն գումարները, որ պետությունը ծախսում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հաստատությունների վրա, շատ ավելի նպատակահարմար կլինի այդ գումարների զգալի մասը տրամադրել հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքներին, ինչպես եվրոպական բազմաթիվ երկրներում է, որպեսզի երեխան մնա ընտանիքում։ Շատ ավելի արդյունավետ կլինի այդ ռեսուրսներից հատկացնել երեխաների հետ աշխատող մասնագետներին, որպեսզի մասնագետները երեխաների հետ աշխատեն հենց երեխայի ընտանիքում։ Որովհետև, որքան էլ այդ հատուկ հաստատությունները հրաշալի պայմաններ ունենան, ինչն իրականում այդպես չէ, երեխան պետք է մնա ընտանիքում»։ 

ԱԺ պատգամավորը նաև նշել է, որ զրուցել է հաշմանդամ երեխա ունեցող տասնյակ մայրերի հետ, որոնք վստահեցրել են, որ եթե ունենան պետության աջակցությունը, ոչ թե այն նվազ թոշակը, որ պետությունը տալիս է հաշմանդամություն ունեցող երեխային, ապա քչերը երեխաներին կհանձնեն հատուկ մասնագիտացված հաստատություն։

Այս ամենը հաշվի առնելով` Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԱԺ-ում «Հաշմանդամության ունեցող անձանց» մասին օրենքի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկելու է փոխել նման երեխաների հանդեպ ռազմավարությունը և պետական միջոցների հիմնական հոսքն ուղղել այն ընտանիքներ, որտեղ մեծանում են հաշմանդամ երեխաներ։ ԱԺ պատգամավորն իր գրառման մեջ դիմել է նաև Երևանի քաղաքապետին.

«Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել՝ ուշադրություն դարձնել երևանյան թեքահարթակներին, որոնք ավելի շատ «ամերիկյան գորկի» են հիշեցնում, և որտեղից անվնաս իջնել կարող են թերևս միայն քաղաքապետարանի կողմից հատուկ վարժեցված անձինք»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP