14:41 16.05.2019
«Գործը չկա, ինչպես սիրում են ասել գործիչներից ոմանք, գործը ջուր է, նույնիսկ ջուր չէ, օդ է, դրա համար փորձ է կատարվել ձևակերպումներն էնպես տան, որ խճճեն, պարզ չլինի»,- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերի քննության ժամանակ ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով մեղադրական եզրակացությանը:
Օրբելյանը նշեց, որ խճճելու, պարզ չգրելու իրավունքը մեղադրող կողմինն է, ինքը խնդիր չունի: Խնդիրն այն է, որ դրա հիման վրա դատարանը որոշում է ընդունում անձին ազատազրկելու վերաբերյալ:
«Մեղադրման կողմը կարող է գրել ինչ ցանկանա, կարող է վերցնել Թումանյանի պատմվածքների հավաքածուն և ասի` սա մեղադրական եզրակացությունն է»,- ասաց Օրբելյանը, ինչը դուր չեկավ մեղադրող կողմին:
Խնդրեցին դադարեցնել նման ձևակերպումները և մեջբերել այն հատվածները, որոնք պատմվածքներից են: Ի պատասխան դժգոհության` Արամ Օրբելյանը պարզաբանեց, որ ասել է`կարող են լինել, այլ ոչ թե կան այդպիսի մեջբերումներ:
Պաշտպան Արամ Օրբելյանը նաև նշեց, որ մեղադրական եզրակացության մեջ անհասկանալի է նշված արարքների կապը 301 հոդվածի հետ:
«Երբ ասում ենք մեղադրվում է նրա մեջ, որ կատարել է 301 հոդվածով նախատեսված արարք, այն է՝ դադարեցրել է Սահմանադրության 1-ին հոդվածը, 2-րդ, 3-րդ և այլն, դա չի նշանակում նկարագրություն: Հետո, երբ ուսումնասիրում ենք փաստաթուղթը, չենք տեսնում ենթադրյալ կատարված գործողությունների կապը 301 հոդվածի հետ»,- ասաց Արամ Օրբելյանը:
Պաշտպանը նշեց նաև, որ ոչ միայն ինքը չի տեսնում այդ կապը, այլև խոսել է տարբեր երկրների իր գործընկերների հետ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Բելառուսից և այլն, և ոչ մեկը տեքստից չի կարողանում հասկանալ կապը: Ըստ նրանց` հոդվածն ընդհանրապես հասկանալի չէ:
11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները12:10 22.11.2024
Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքներըՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...
12:04 22.11.2024
ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնինԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...
11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արելՉինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...
11:46 22.11.2024
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժինՆոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...
11:41 22.11.2024
Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է ԿիևՉեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...