«Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել». Պոլսի հայոց պատրիարքարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+11.09 oC

«Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել». Պոլսի հայոց պատրիարքարան

12:53 16.05.2019

Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում  13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում իբրև իսլամ ընդունելու աղմկահարույց միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Աթեշյանը հայտարարության մեջ նշել է, որ այդ ցավալի միջադեպը չի ընդունվել ոչ միայն հայ համայնքի, այլև իսլամական համայնքի մի շարք շրջանակների կողմից:

Վերջինս տեղեկացրել է, որ իր հետ կապ է հաստատել այդ հաղորդումը վարած թուրք աստավածաբան Նիհաթ Հաթիփօղլուն, ով պնդել է, որ հայ երեխան ինքնակամ է եկել հաղորդմանը, իսկ իրենք քրիստոնեությունը կամ հայերին նվաստացնելու նպատակ չեն ունեցել:

«Այդ զրույցի ժամանակ մենք էլ մեր տեսակետները հայտնեցինք»,- գրել է Աթեշյանը՝ շարադրելով դեպքի վերաբերյալ Հաթիփօղլուին հայտնած իր դիրքորոշման դրույթները.

1.Նախևառաջ 13 տարեկան երեխան չափահաս չէ և չի կարող կրոնափոխ լինելու որոշում ընդունել:

2.Նման ուղղվածությամբ հաղորդումը միայն կրոնական պրոպագանդայի տպավորություն է ստեղծում և չի կարող կապ ունենալ խղճի ազատության հետ:

3.Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել: Եթե երեխայի հայրը չկա և ողջ է միայն մայրը, ապա մայրը նույնպես պետք է մուսուլման լինի (ընդունած լինի իսլամ) և այդ դեպքում երեխան ինքնաբերաբար մուսուլման կհամարվի: Եթե երեխայի հայրը ողջ է և մուսուլման է, ապա երեխան այսպես թե այնպես հոր կրոնի ներկայացուցիչ է համարվում: Այսպիսով` այդ հեռաարձակումը չի կարող իմաստ ունենալ:

4.Մենք, որպես հայերին ներկայացնող եկեղեցի, նույնիսկ 18 տարեկանից բարձրերին չենք ընդունում քրիստոնեության շարքերը: Եթե պիտի ընդունենք, կանչում ենք ընդունվողի ընտանիքի անդամներին ու ստանում նրանց գրավոր համաձայնությունը:  Վերջում պետք է քրիստոնեություն ընդունողների անձնագրերում հիշատակվի այդ մասին: Ընդունելիք կրոնի մասին պատկերացում ունենալու համար 6 ամիս տևողությամբ հոգևոր և բարոյական պատրաստություն է անցկացվում, և ամենավերջում իրականացվող մկրտությունից հետո դիմողը քրիստոնյա է դառնում:

5. Մենք բոլոր կրոնների նկատմամբ հարգանք ունենք: Կասկած չունեմ, որ Դուք էլ այլ կրոնների նկատմամբ հարգանք ունեք: Ցավալի է, որ նման բաները հեռուստատեսությամբ օգտագործվում են ռեյտինգ բարձրացնելու համար:

Աթեշյանը նշել է, որ զրույցի ընթացքում Հաթիփօղլուին հայտնել է նաև երեկոյան հեռարձակվելիք իր հաղորդման ընթացքում  թեմայի վերաբերյալ պարզաբանումներ անելու և լարվածության նվազմանը նպաստելու վերաբերյալ իրենց սպասելիքների մասին:

«Մեր համայնքին տեղեկացնում ենք այս գործընթացի վերաբերյալ և խորհուրդ ենք տալիս զարգացումներին հետևել առանց սառնասրտությունը կորցնելու: Թուրքիայի բազմազանությունը միատեղելու և հավասարակշռելու ավանդույթն այսպիսի ցավալի իրավիճակների հաղթահարման տեսանկյունից մեր ամենամեծ երաշխիքն է», – նշել է Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդը:

Պատրիարքական ընդհանուր փոխանորդը նշել է նաև, որ այս խնդրի մասին անձամբ տեղեկացրել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշին, ով խոստացել է ուսումնասիրել թեման:

Աթեշյանի տեղեկացմամբ` ինքն ավելի ուշ մայիսի 14-ին տեղի ունեցած իֆթարի (իսլամական Ռամազան տոնին տրվող հյուրասիրություն) ժամանակ նույնպես մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այս թեմայի վրա:

«Իֆթարին ներկա փորձառու իրավաբան, հարգելի պրոֆեսոր Քեզբան Հաթեմին պաշտպանեց այն տեսակետը, որ կատարվածը սխալ է, և իրավիճակը իրենք ներկայացնելու են պ-ն. Հաթիփօղլուին (թուրք աստվածաբանը, ում հաղորդման ժամանակ բեմականացվել է 13-ամյա Արթուրի իսլամ ընդունելը)»,- գրում է Աթեշյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են

19:05 16.04.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է: Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգից օգտվելու որոշակի սահմանափակումներ։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության […] ...

Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր․ ծանրամարտի ԵԱ

18:54 16.04.2025

Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր․ ծանրամարտի ԵԱ

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 73 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում էր Գոռ Սահակյանը։ Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը սանձել է 150, ապա նաև 153 կգ կշռող ծանրաձողերը։ Մոտեցումը 156 կգ-ին Գոռը ձախողել է։ Այս ցուցանիշով հայ մարզիկը նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Իսկ հրում վարժությունում Գոռ հաջորդաբար սանձել է […] ...

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը կիրականացվի ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ․ ԲՏԱ նախարարը մամուլի ասուլիսին մանրամասներ է հայտնել

18:48 16.04.2025

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը կիրականացվի ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ․ ԲՏԱ նախարարը մամուլի ասուլիսին մանրամասներ է հայտնել

Ապրիլի 16-ին AI9 Startup Campus-ում տեղի է ունեցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսը, որի մասին մանրամասներ են ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը: ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող […] ...

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Իրան

18:42 16.04.2025

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Իրան։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ»,-հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրոսսին հանդիպումներ կունենա Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։ ...

Երևանում տեղի է ունեցել «Գործընկերություն հանուն լավ կառավարման» Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստը

18:34 16.04.2025

Երևանում տեղի է ունեցել «Գործընկերություն հանուն լավ կառավարման» Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստը

Ապրիլի 15-ին Երևանում տեղի է ունեցել Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի ընթացքը համակարգող միջգերատեսչական կոմիտեի հերթական՝ երրորդ նիստը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի քարտուղարության Ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուռը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և […] ...

Պարտվել ենք 0-3 հաշվով, բայց մենք «Ռեալն» ենք․ Բելինգհեմ

18:27 16.04.2025

Պարտվել ենք 0-3 հաշվով, բայց մենք «Ռեալն» ենք․ Բելինգհեմ

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջիկա խաղի մասին: «Վերջին օրերին հանդերձարանում ամենաշատ կիրառվող բառը ռեմոնտադան է: Պարտվել ենք 0-3 հաշվով, բայց մենք «Ռեալն» ենք, ու շատերն են հավատում, որ կարող ենք անցնել հաջորդ փուլ: Նույնիսկ խաղից հետո ավտոբուսի մեջ արդեն պատրաստվում էինք պատասխան խաղին: Մեզ համար միակ ելքը […] ...

BACK_TO_TOP