Դիպլոմ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Դիպլոմ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել

12:41 16.05.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին:

Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին կեղծ դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստաթուղթը կեղծելու եղանակը:

Մասնավորապես՝ չունենալով բարձրագույն կրթություն և տեղեկանալով, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը պատրաստվում է ազատվել զբաղեցրած պաշտոնից, իսկ հիշյալ պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման է հանդիսանում բնապահպանության կամ դրան առնչվող ոլորտներում բարձրագույն կրթության առկայությունը, 1968թ. ծնված տղամարդը մտադրվել է պատրաստել և օգտագործել բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նպատակ ունենալով զբաղեցնել այդ պաշտոնը:

Իր մտադրությունն իրագործելու համար 2019թ. փետրվարի 11-ին նա դիմում է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենին, ապա՝ ինքնակենսագրության և անձնական թերթիկի մեջ նշումներ կատարել՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սովորելու և ավարտելու մասին:

Այնուհետև այլ անձի՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993 թվականին «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ունենալու վերաբերյալ դիպլոմի պատճենում առկա տվյալները համակարգչային եղանակով ջնջելով, իր տվյալներն ավելացրել է ձեռագիր նշումներով և պատճենահանելով պատրաստել ու «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի կադրերի բաժնի է ներկայացրել իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ դիպլոմի պատճենը: Արդյունքում՝ դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով նշանակվել է նույն հիմնարկի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

17:04 22.11.2024

Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 5-րդ նիստը՝ ուղղված կլիմայական փոփոխություններին ընդառաջ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ առկա բացերի և քաղաքականությունների լավարկման հնարավորությունների վերհանմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին […] ...

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

16:57 22.11.2024

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։ Վճռորոշ դարձավ զուգախաղի […] ...

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

16:50 22.11.2024

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան […] ...

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

16:40 22.11.2024

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլը բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ կալանքի օրդերները կիրառելու համար։ «Ես կոչ եմ անում բոլոր երկրներին համագործակցել դատարանի հետ՝ ապահովելու ձերբակալության օրդերների կատարումը», – գրել է նա X-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար […] ...

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

16:33 22.11.2024

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

16:26 22.11.2024

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...

BACK_TO_TOP