Ներդրվում է քաղաքացիական գործերի քննության վարույթի առավել դյուրին ընթացակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ներդրվում է քաղաքացիական գործերի քննության վարույթի առավել դյուրին ընթացակարգ

13:02 16.05.2019

ՀՀ կառավարության մայիսի 16-ի նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Զեյնալյանն ասաց, որ դատական վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է՝ 2013-2017 թթ. քաղաքացիական գործերի թիվը գրանցել է աննախադեպ աճ՝ 48 540-ից դառնալով 137 003, ընդ որում՝ միջինը 80 տոկոսը եղել է գումարի բռնագանձման պահանջի մասին, և այդ գումարը 80 տոկոսի դեպքում չի գերազանցել 2 մլն ՀՀ դրամը: Ըստ Զեյնալյանի՝ այդ գործերով վերաքննիչ բողոքներ բերվել են ոչ ավել, քան 1 տոկոս դեպքերում:

«2018 թ. ընդունված «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքով պարզեցված վարույթ ներդրվեց, որը հնարավորություն է տալիս գործը քննել հեշտացված ընթացակարգի միջոցով, այնուհանդերձ, այդ ինստիտուտն ունի կատարելագործման կարիք, դա էր պատճառը, որ Կառավարությունը նախատեսել է պարզեցված վարույթի առավել դյուրին ընթացակարգի և այլնի վերանայում»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ մշակվել և հանրային քննարկումների ձևաչափով վարչապետի աշխատակազմ է ներկայացվել նախագիծ, դրանով ընդլայնվել է այս վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը, հստակեցվել է դատավարության մասնակիցների իրավունքների և պարտականությունների գրավոր պարզաբանմանն ուղղված դատարանի պարտականությունը, նվազագույնի են հասցվել դատարանի կողմից ընթացիկ հարցերի վերաբերյալ դատական ակտերի կայացման դեպքերը, նախատեսվել է պարզեցված կարգով դատական նիստ հրավիրելու հնարավորություն և այլն:

Կառավարությունը համաձայնություն տվեց որոշման նախագծին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP