Օսկարակիր հայերը և ոչ միայն. «Օսկար» մրցանակաբաշխությունը 90 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Օսկարակիր հայերը և ոչ միայն. «Օսկար» մրցանակաբաշխությունը 90 տարեկան է

19:11 15.05.2019

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը մեկնարկել է հեռավոր 1929թ. մայիսի 16-ի, Լոս Անջելեսի Հոլիվուդյան Ռուզվելտ հյուրանոցում: Իսկ նման մրցանակ ստեղծելու գաղափարը MGM ստուդիայի տնօրեն Լյուիս Բարտ Մայերինն էր … Մրցանակաբաշխության առաջին հանդիսավոր արարողությունը տևեց ընդամենը 15 րոպե՝ 250 հանդիսատեսի ներկայությամբ: Իսկ տոմսն արժեր ընդամենը 5 դոլար՝ ներկայիս 70 դոլարի փոխարեն: Սակայն այդ ժամանակ ո՛չ մրցանակաբաշխությունը և ո՛չ էլ մրցանակները դեռևս չէին կրում «Օսկար» անվանումը:

Իսկ առաջին անգամ «Օսկար» անվանումը կիրառվել է 6-րդ մրցանակաբաշխության ժամանակ …

«Օսկար» արձանիկը

33,5 սմ բարձրություն, 3,85 կգ կշռող ոսկե համաձուլվածք՝ սև մարմարե պատվանդանի վրա: Այսպիսին է «Օսկարի» արձանիկը: «Օսկարի» հռչակավոր քանդակի հեղինակը MGM ստուդիայի նկարիչ Սեդրիկ Գիբբոնսն է, որն արձանիկի էսքիզն արել էր ձանձրալի ժողովներից մեկի ժամանակ: Ի դեպ, արձանիկի համար մոդել է ծառայել մեքսիկացի կինոռեժիսոր, դերասան Էմիլիո Ֆերնանդեսը:

Առաջին եթերը

Լոս Անջելեսում կայացող ամենամյա «Օսկար´ կինոմրցանակաբաշխությունն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1953-ին «Էն Բի Սի» հեռուստաընկերությամբ: Այսօր արդեն այն լուսաբանվում է միջազգային առաջատար լրատվամիջոցներով՝ աշխարհի  ամենատարբեր երկրներում…

«Օսկար» կուլիսներում

Կարմիր գորգը, որի ընդհանուր կշիռը 5 տոննա է, կինոթատրոն է բերվում 4 օր առաջ՝ 2 բեռնատար մեքենայով: Այն փռելու համար պահանջվում է 2 օր… Իսկ Կարմիր գորգի երկայնքով տեղադրվող  Օսկարի քանդակները պատրաստվում են ապակուց, երեսպատվում ալյումինով, ներկվում են դեղին ներկով …

Մանրակրկիտ զննության ենթարկվելուց և հրավիրատոմսերի ստուգումից հետո կինոաշխարհի աստղաբույլը ներս է մտնում: Դահլիճում նստատեղերի վրա նախապես փակցվում են հայտնիների նկարներն ու անունները, որպեսզի խառնաշփոթ չառաջանա:
Ի դեպ, «Օսկար» է շնորհվում  24 անվանակարգերում:

Ի դեպ, մինչև «Օսկարի» հանձնումը, հաղթողների անունները հայտնի են միայն «Price Waterhouse Coopers»-ի երկու փորձագետի: Վերջիններս իրենց 4 օգնականների հետ հաշվում են Ամերիկյան կինոակադեմիայի անդամների ուղարկած ավելի քան 6000 քվեաթերթիկները: Շնորհակալական խոսքի համար դափնեկիրներին տրվում է 45 վայրկյան:

Օսկարային ամենաներ

Անգերազանցելին

Ուոլթ Դիսնեյ: Լեգենդար մուլտիպլիկատոր, որն «Օսկարի» պատմության մեջ եղել ու շարունակում է մնալ չգերազանցված ռեկորդակիր: Նա արժանացել է 26 «Օսկարի», առաջադրվել է 63 անգամ: 4-ը, ի դեպ, նա ստացել է  մեկ տարվա ընթացքում՝ 1954-ին:

Օսկարային հեղեղ

Մեկ ֆիլմ և տասնմեկ «Օսկար»:

«Բեն Հուր» (1959),

«Տիտանիկ» (1997)

«Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» (2003):

Հենց այս ֆիլմերն են, որ հազարավոր ֆիլմերից առանձնանում են իրենց «Օսկարների» քանակով՝ յուրաքանչյուրը 11 «Օսկար»: Ի դեպ, «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմը Կինոակադեմիայի պատմության մեջ միակ ֆիլմն է, որն արժանացել է առաջադրված բոլոր «Օսկարներին»:

Բոլորը մեկում

«Գլխավոր հինգ մրցանակների» արժանացած ժապավենները 

«Դա պատահեց մի գիշեր» (1934),

«Թռիչք կկվի բնի վրայով»՛ (1975),

«Գառների լռությունը» (1991):

Այս 3 ֆիլմը մրցանակաբաշխության պատմության մեջ ստացել են «Օսկարի» ամբողջական հավաքածուն՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, լավագույն ռեժիսոր և լավագույն սցենար:

Հայերը և Օսկարը

Հեղինակավոր այս մրցանակաբաշխությանը հայկական ազգանունն առաջին անգամ հնչել է 1943 թվականին: Վիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն» լավագույն սցենար:

Հաջորդ օսկարակիր հայը Շերիլին Սարգսյանն է: 1988թ. նա «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել «Լուսնի իշխանությունում» ֆիլմի համար:

Սցենարիստ Սթիվեն Զայիլյան: Նա ևս Ստացավ «Օսկար» 1994-ին Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար:

Բայց հայերի օսկարային պատմությունն այսքանով չի վերջանում: Ամերիկայում պիցցայի առաքիչ Էդգար Մարտիրոսյանն ինչ իմանար, որ օրերից մի օր պիցցա է առաքելու ոչ ավելի, ոչ պակաս օսկարակիր աստղերին, այն էլ հենց դահլիճում:

15 րոպեանոց փառք և արդեն սեփական ռեստորան ու բազում պատվերներ: Ահա և «ամերիկյան երազանք»՝ հայկական ազգանունով:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP