«Շիրակ» գերեզմանատնից դուրս հուղարկավորություններ` գյուղի վարելահողերի հաշվին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+6.09 oC

«Շիրակ» գերեզմանատնից դուրս հուղարկավորություններ` գյուղի վարելահողերի հաշվին

19:25 15.05.2019

«Շիրակ» գերեզմանատանն ապօրինի հուղարկավորություններ են կատարվում։ Այս հարցը բարձրաձայնում է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը։ Քաղաքապատկան համարվող գերեզմանատան տարածքն ընդլայնվել է գյուղերի վարչական հողերի հաշվին, բայց առանց փաստաթղթային հիմնավորումների:

Ինչպես Գյումրիի առաջին և 2-րդ գերեզմանատներում է, «Շիրակում» էլ բոլոր անցուղիները փակվել են, նաև գերեզմանատան պարսպից դուրս են թաղումներ կատարվում: Շիրակ, Լեռնուտ, Ջաջուռ գյուղերի հողերը ապօրինի զավթելու համար խոշորացված Մարմաշեն համայնքի ղեկավարը Գյումրիի քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել դատարան:

Շիրակ գյուղի բնակիչ Արամայիս Հարությունյանի վարձակալած 16 հա հողատարածքը «Շիրակ» գերեզմանատան հարևանությամբ է, արդեն քանի տարի է` չի կարողանում հողը մշակել: Իր հողի հաշվին նոր գերեզմանատեղիներ են հատկացվել: Արամայիս Հարությունյանի խոսքերով` պարսպից դուրս 4 մ ճանապարհ է հատկացրած գերեզմանատանը, իսկ մնացած մասն արդեն հողատիրոջ վարձակալած տարածքն է:

Բայց այդ ճանապարհն արդեն չկա, տեղում հուղարկավորություններ են կատարվել, իսկ որպես ճանապարհ օգտագործվում է Արամայիս Հարությունյանի հողատարածքը:

2011 թվականից 25 տարով հողը վարձակալել է, բայց չի էլ հասցրել վարուցանք անել: Հողատարածքի մոտ 2 հա-ն 2013 թվականից գերեզմանատարածքի է վերածվել, իր հողի հաշվին էլ մարդիկ ավտոճանապարհ են բացել: Մնացած հողն էլ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելն անհնար է, գերեզմանատերերն ու Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չեն տալիս:

Ըստ հողատիրոջ` ինքը 800 մ ջրատար է փորել, բայց արդեն որերորդ անգամ այն գերեզմանատերերն ու քաղաքապետարանի աշխատողները խճով են լցնում, իրենց համար ճանապարհ դարձնում: Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանի խոսքերով, ամեն տարի 4-5 մ պարսպից առաջ են գալիս գերեզմանները, ու ամեն անգամ նոր ճանապարհ են բացում ավտոմեքենաների համար առանց տարածքի վարձակալին և գյուղապետարանին տեղյակ պահելու:

Հողատերը ստիպված վարելահողը թողել է որպես արոտավայր, վնասի դիմաց քանի տարի է, ինչ փոխհատուցում է պահանջում:

Երեք տարի առաջ մարզի դատախազություն ու ոստիկանություն էր դիմել, բայց մերժել էին քրեական գործ հարուցել՝ պատճառաբանությամբ, թե հանցակազմ չկա: Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի խոսքերով` դեպի Լեռնուտ գնացող ճանապարհահատվածից են հողեր զավթվել ու հուղարկավորությունների պատճառով փակվել են գյուղի հանդամիջյան ճանապարհները: Հիմա համայնքապետարանը հանդ տանող նոր ճանապարհ է բացել:

Ապօրինի զբաղեցրած Շիրակ, Լեռնուտ և Ջաջուռ գյուղերի վարչական հողերը Շիրակ գերեզմանատան շարունակությունն են: Մարմաշենի համայնքապետարան մեկ անգամ չէ, որ դիմել է Գյումրիի քաղաքապետարանին և «Հավերժ հիշատակ» ընկերությանը, որ գոնե փաստաթղթերով օրինականացնեն և Մարմաշեն համայնքի բյուջե մուտքագրեն հողերի դիմաց գումարները: Բայց այդպես էլ գործին ընթացք չեն տվել:

Մարմաշենի համայնքապետարանը արգելել է թաղումներ կատարել զավթված տարածքներում, բայց թաղումները շարունակվում են, ավելին, տրակտորով նոր տարածքներ են փորվել: Մարմաշենի համայնքապետարանը վարչական վարույթ է հարուցել «Հավերժ հիշատակ» ընկերության դեմ` ընկերության ղեկավարին 100.000 դրամ վարչական տույժի ենթարկելու պահանջով:

«Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Դավթյանը պարզաբանումներից հրաժարվեց` ասելով, թե գործը դատարանում է, ասելու բան չունի:

Նույն վերաբերմունքը ցույց տվեց նաև Գյումրիի քաղաքապետարանը: Մարմաշենի համայնքապետարանը երկրորդ անգամ է պատրաստվում քաղաքապետարանին վարչական տույժի ենթարկել, այս անգամ մտադիր է տուգանել 2,5 մլն դրամով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

09:30 11.04.2025

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

09:25 11.04.2025

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

Իսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

09:19 11.04.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...

Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը

09:15 11.04.2025

Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը

Վենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն հաստատել է երկրի ողջ տարածքում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը։ «Հրամանագիրը նպատակ ունի համակողմանիորեն պաշտպանել երկրի բոլոր արտադրողական հատվածները մաքսատուրքերի պատերազմից, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Ռոդրիգեսը նշել է, […] ...

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին

09:05 11.04.2025

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […] ...

Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլել

09:00 11.04.2025

Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական […] ...

BACK_TO_TOP