15:19 14.05.2019
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատարանը մերժել էր: Այն դատարանը հիմնավորել էր նաև հանգամանքով, որ քննվում է միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը և այլ միջնորդություններ քննվել չեն կարող: Սրան, սակայն, պաշտպանական կողմն այսօր առարկեց: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց.
«Դուք ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության վերաբերյալ որոշում կատարելու մեջ որոշման ընդհանուր կոնտեքստից կտրված հարցի եք անդրադարձել, որը ինքնաբացարկի խնդրի հետ որևէ աղերս չունի, սա ոչ մի կապ չունեցող կետ եք մտցրել, կանխորոշել եք, որ դուք հիմա մեր իրավունքները պատրաստվում եք խախտել»:
Դատավորը սրան արձագանքեց.
«Այնքան պարզ շարադրված են ձեր կողմից շարադրված դրույթները, ասում եք՝ ինչպես է որոշվել, ինքնաբացարկի քննարկման որոշման մեջ էլ նշված է, որ կոնկրետ տվյալ դեպքում քննվում է մեղադրյալ Քոչարյանի կալանավորման հարցի պահպանման վերացման հարցը»:
Փաստաբան Արամ Օրբելյանը և մյուս պաշտպանները ևս երկար ժամանակ փորձում էին ապացուցել, որ օրենսդրությունը թույլ է տալիս ընթացիկ այլ միջնորդություններ ևս քննել:
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել, եթե մենք առանձին ընթացակարգով քննարկենք պարոն Քոչարյանի խափանման մասին հարցը, որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, այսինքն՝ զուգահեռ դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրել-չընտրելու հարցը, եթե քննարկենք խափանման միջոցի մասին հարցը, դրանից հետևելով որոշումներ կայացնենք, էլի ստիպված եք լինելու անդրադառնալ 300 հոդվածով նախատեսված հարցին, կստացվի, որ կմտնենք փակ ցիկլ»,- ասաց Արամ Օրբելյանը:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...