Հայաստանում կհիմնվի ականազերծման կրթական ստորաբաժանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

Հայաստանում կհիմնվի ականազերծման կրթական ստորաբաժանում

12:35 14.05.2019

Այսօր Եղվարդի զորամասում շարքից կհանեն ժամկետանց զրահատեխնիկան: Այս կերպ Հայաստանը կատարում է իր պարտավորությունները Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի շրջանակում, որով նախատեսվում է նմանատիպ զրահապատ մեքենաների համար ունենալ սահմանային գիծ: Զրահապատ մեքենաների կրճատման այս նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի «Գործընկերներ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Այն իրականացնելու համար Եղվարդի զորամասում են Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, նաև ներկայացուցիչներ ՆԱՏՕ-ից և բարձրաստիճան զինվորականներ Գերմանիայից:

Այսօր նախատեսվում է զրահապատ 21 մարտական մեքենայի կրճատում: Բայց սա ծրագրի առաջին փուլն է:  Ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 140 մարտական զրահապատ մեքենաների վնասազերծում, ապամոնտաժում և ապառազմականացում: Իսկ արդեն ծրագրի հետագա փուլերում նախատեսվում է Հայաստանում հիմնել ականազերծման կրթական ստորաբաժանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

18:16 27.12.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի, Արագածի, Թալինի, Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Սևան, Չարենցավան, Հրազդան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է: Վարորդներին […] ...

Հակահրդեհային ջրաղբյուրների և հրշեջ հիդրանտների ստուգումներ Երևան քաղաքում

18:12 27.12.2024

Հակահրդեհային ջրաղբյուրների և հրշեջ հիդրանտների ստուգումներ Երևան քաղաքում

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով և ամենամյա պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից իրականացվել է համալիր ստուգումների լայնածավալ շարք։ Երևան քաղաքի ամբողջ տարածքում ստուգվել են գործող և նոր տեղադրված հրշեջ հիդրանտները, իրականացվել դրանց համապատասխանության և տեխնիկական վիճակի մանրամասն գնահատում։ 2024 թվականի ընթացքում հանրապետությունում տեղադրվել […] ...

«Լիվերպուլը» ամրապնդվում է առաջին տեղում

18:06 27.12.2024

«Լիվերպուլը» ամրապնդվում է առաջին տեղում

«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ընդունել է «Լեսթերին» և առավելության հասել 3-1 հաշվով: 6-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացել է գանացի հարձակվող Ջորդան Այուն, առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին հոլանդացի հարձակվող Քոդի Գակպոն խփել է պաատասխան գոլը: Երկրորդ խաղակեսի մեկնարկին անգլիացի կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը հաշվի մեջ առաջ է մղել Սլոթի թիմին, իսկ 82-րդ րոպեին […] ...

SHANTNEWS

18:00 27.12.2024

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ

17:57 27.12.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Նախարար Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է լիտվացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել պատրաստակամությունը համատեղ ջանքերով շարունակել զարգացնել երկու երկրների միջև ամուր հիմքերի վրա դրված փոխգործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին, որը ներառում է […] ...

ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:53 27.12.2024

ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի և ՏԿԵ նախարարության ֆինանսական և այլ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ ...

BACK_TO_TOP