22:14 13.05.2019
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին լրագրողները հարց են ուղղել այն մասին, թե ի վերջո երբ է լուծվելու աղբահանության հարցը.
«Մենք, քաղաքապետի հետ երկար խոսելուց հետո, ունեցանք եզրահանգում, որ նոր աղբամանները, որոնք ներկրվել են «Սանիթեք»-ի կողմից, ցանկալի և գերադասելի է, որ տեղադրվեն կենտրոնում, որտեղ սկսվել է զբոսաշրջային սեզոնը»,- ասել է փոխքաղաքապետը:
Ինչ վերաբերում է աղբահանության կազմակերպմանը.
«Կառավարության որոշմամբ մեզ հնարավորություն է տրվել ուղիղ գնմամբ ձեռք բերել այնքան մեքենաներ, ինչքան որ կարող էր գտնվել այս պահին անհրաժեշտ քանակից: «Սանիթեք» ընկերությունը տնօրինում է առնվազն 12, 13 անխափան մեքենաներին: Բնականաբար, ներկրված «Կամազ» մակնիշի 5 մեքենաներն էապես ցույց չեն տալու արդյունք, քանի որ մեր պահանջարկը 40-50 մեքենան է», – հավելել է փոխքաղաքապետը:
Հայկ Սարգսյանի խոսքերով՝ ևս 24 մեքենաների գնման գործընթացը ընթացիկ փուլում է: Եթե ընթացքում առաջացած խնդիրները չլինեին, քաղաքապետարանը կունենար առնվազն 30 մեքենա, որոնք լուրջ արդյունք կտային քաղաքի աղբահանության հարցում:
«Մենք ակնկալում ենք մինչև հուլիս ամսվա վերջ ունենալ 24 մեքենաներ, որովհետև մայիսի 22-ին նոր մենք կունենանք կնքված պայմանագիր մրցույթում հաղթող ընկերության հետ: Այս պահին քաղաքը վարձակալել և փոխառությամբ է վերցրել այնքան տեխնիկական միջոցներ, որքան որ հնարավոր է»,- ասել է Հայկ Սարգսյանը:
16:11 08.04.2025
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում էՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակից հետո դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 8-ին: Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, 65 կգ […] ...
16:06 08.04.2025
Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա ՂազարյանՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Տիկի՛ն նախագահ, հարգարժա՛ն գործընկերներ, Արտաքին միջամտությունն այլեւս բացառիկ երեւույթ չէ: Այն վերածվում է մշտական ճնշման՝ անաղմուկ, ռազմավարական եւ հաճախ անտեսանելի: Այն չի դրսեւորվում բացահայտ ագրեսիայի ձեւով: Արտաքին միջամտությունը մեկ […] ...
16:00 08.04.2025
«Բենթլիի» վարորդը ձերբակալվել է․ նրա խուզարկությամբ սառը զենք է հայտնաբերվելԱպրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ...
15:55 08.04.2025
Իրանի արտգործնախարարը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական նպատակըԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Իրանի գլխավոր նպատակը Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումն է։ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, բնական է, որ բոլորը կարող են արտահայտել իրենց ենթադրությունները կամ ցանկությունները։ Մենք ձգտում ենք ապահովել Իրանի ժողովրդի շահերը, իսկ մեր միջուկային ծրագիրը բացառապես […] ...
15:47 08.04.2025
ՊԵԿ-ում TADAT-ի կիրառմամբ մեկնարկել է հարկային վարչարարության նոր գնահատման գործընթացըՊետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool – TADAT) կիրառմամբ: Նպատակն է՝ վերհանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները: Մայիսին իրականացվող Հարկային վարչարարության արդյունավետության գնահատմանն ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 7-ից 10-ն անցկացվում է աշխատանքային […] ...
15:41 08.04.2025
Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններովԱռաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով Առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆիզիկական […] ...