Երբեմն ունենում ենք թեժ բանավեճեր. Փաշինյանը՝ ընդդիմության հետ հարաբերությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Երբեմն ունենում ենք թեժ բանավեճեր. Փաշինյանը՝ ընդդիմության հետ հարաբերությունների մասին

18:00 13.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, РБК-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե իր պաշտոնավարման շրջանում ինչ հաջողությունների է հասել:

«Ամենակարևոր բանը, որին մենք կարողացանք հասնել, այն է, որ Հայաստանը հիմա ժողովրդավար երկիր է: Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, դրանք մեր երկրի պատմության մեզ եզակի ընտրություններ էին, երբ արդյունքները Սահմանադրական դատարանում չէին վիճարկվել: 1995-ից ի վեր, կարող եմ ասել, բոլոր ընտրությունների արդյունքները կեղծվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե 1 տարի 1 ամիս առաջ որևէ մեկին ասեին, որ Հայաստանում հնարավոր են ժողովրդավարական ընտրություններ, ոչ ոք չէր հավատա:

Փաշինյանին հարց է ուղղվել՝ կա՞, արդյոք, իրական ընդդիմություն:

«Իհարկե»,- արձագանքել է նա:

Ընդդիմության հետ իր հարաբերությունների մասին ՀՀ վարչապետն ասել է.

«Մենք նրանց հետ նորմալ ենք շփվում, երբեմն ունենում ենք շատ թեժ բանավեճեր, բայց դա նորմալ է ժողովրդավար երկրի համար: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում ընդդիմադիր գործունեության համար որևէ սահմանափակում չկա: Հայաստանում այսօր մամուլն ազատ է, ինչպես երբեք, մենք որևէ գրաքննություն չունենք»:

Լրագրողը Փաշինյանին հիշեցրել է՝ խոսվում էր Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումն արգելելու նախաձեռնության մասին:

«Նման նախաձեռնություն չկա»,- ասել է վարչապետը:

Հիշեցմանը, թե նախաձեռնության հեղինակը հենց իր խմբակցության պատգամավորներն են, Փաշինյանն արձագանքել է.

«Գիտեք, քանի որ երբեմն մեր հանրության մեջ քննարկվում է, որ երբեմն ռուսական լրատվամիջոցները հակահայկական գիծ են տանում …»:

ՀՀ վարչապետի խոսքն ընդհատել է լրագրողը՝ նշելով, որ ինքն անձամբ նման բան չի նկատել:

«Այսինքն՝ նման հարց չկա»,- ասել է լրագրողը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

13:12 19.04.2025

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […] ...

BACK_TO_TOP