14:37 13.05.2019
«Դուք ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը: Այժմ հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն է այդ աջակցության տոկոսը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով է դիմում РБК-ի լրագրողը:
Փաշինյանը պատասխանում է.
«Ես չեմ ստուգել, բայց կարծում եմ՝ ոչինչ չի փոխվել և չի փոխվելու, քանի որ վստահ եմ՝ ես մարդկանց հետ ազնիվ եմ, մենք աշխատում ենք բոլորի համար բացել բոլոր հնարավորությունները, նրանց համար չեն լինելու տնտեսական կամ քաղաքական սահմանափակումներ, յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու իր տաղանդն իրացնել»:
Դիտարկմանը, թե տպավորություն է, որ իդեալիստն է խոսում, ՀՀ վարչապետն արձագանքում է.
«Այդպես էլ կա: Իսկ գիտե՞ք՝ որն էր մեր հեղափոխության առանձնահատկություններից մեկը. դա ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»:
Հարցին՝ իրականությանը բախվելով չի՞ կոտրվել այդ ռոմանտիզմը, Փաշինյանն ասում է.
«Ո՛չ, հիմա Հայաստանում ամեն ինչ այնպես էր, ինչպես կարծում էինք, և այդպես էլ շարունակելու ենք»:
ՀՀ վարչապետը պատմել է, որ իրենք գործողությունների երեք հարթակ ունեին, առաջինն Ազատության հրապարակն էր:
«Ազատության հրապարակն ընդդիմադիրների համար ավանդական հարթակ էր, բայց մենք մտածեցինք այստեղից դուրս գալ: Ինչո՞ւ: Ես իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ այս հարթակում՝ 2007 թ.: Երբ ընդհատակում էի ու բանտում, շատ էի մտածում այս հարթակի մասին: Սա մեկուսացված վայր է, «կտրված», եթե նույնիսկ 20 հազար մարդ այստեղ հանրահավաք անցկացնի, հարևան փողոցում այն կարելի է և չնկատել»,- ասում է Փաշինյանը:
Իբրև գործողությունների հաջորդ հարթակ Ֆրանսիայի հրապարակն ընտրելու մասին խոսելով՝ ՀՀ վարչապետը պատմում է, որ իրենց առջև խնդիր էր դրված պարզապես «կտրվել» այնտեղից՝ Ազատության հրապարակից:
«Շատերը, ես ինքս էլ այսպիսի ասոցացումներ ունեինք. բոլոր ընդդիմադիր շարժումները, որ այստեղ՝ Ազատության հրապարակում էին անցկացվում, ի վերջո, պարտվում էին: Նախապես, անկեղծ ասած, մենք չունեինք որևէ շոշափելի հաջողություն, սակայն ամսի 16-ին բեկում եղավ: Այդ օրը մենք որոշեցինք՝ այս հարթակից տեղափոխվում ենք Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ամեն ինչ եղավ: Այդ ժամանակ արդեն պարզ էր՝ Հայաստանում հեղափոխություն է սկսվել»,- նշում է նա:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...