Այլ բան չի մնացել կպնելու, նորից որոշել եք վերադառնալ «Գարդասիլին». նախարարը զայրացավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:30:23
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+7.09 oC

Այլ բան չի մնացել կպնելու, նորից որոշել եք վերադառնալ «Գարդասիլին». նախարարը զայրացավ

12:52 13.05.2019

«Հայաստանը շարունակելու է իր քայլերը «Գարդասիլ» պատվաստանյութի ուղղությամբ և շարունակելու է փրկել կյանքեր՝ անկախ դրա դեմ անհիմն մեղադրանքներից, որոնք մինչ օրս որևէ կերպ հիմնավորված չեն եղել»,- մայիսի 13-ին, ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Գարդասիլ» պատվաստանյութին:

«Գարդասիլի» մասին հարցը նախարարին դուր չեկավ, նշեց, որ պատասխանում է վերջին անգամ և կոչ արեց ոչ մասնագիտական քննարկման օրակարգից թեման հանել, միևնույն ժամանակ, շատ հասկանալի համարեց թեման ուռճացնելը.

«Այլ բան չի մնացել կպնելու, նորից որոշել եք վերադառնալ էս հարցին և խաղալ մարդկանց նուրբ լարերի հետ»:

Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ Հայաստանը որոշել է պայքարել արգանդի վզիկի քաղցկեի դեմ, որից տարեկան 120 կին է մահանում: Միջազգային գործընկերների կողմից ներդրվել է պապիլոմավիրուսի պատվաստանյութ «Գարդասիլ 4-ը» և միջազգային գործընկերների աջակցման շնորհիվ առաջին խմբաքանակը Հայաստանին տրվել է որպես նվեր, իսկ մնացած խմբաքանակները կվաճառվեն 25 անգամ ավելի էժան, քան շուկայական գինն է:

«Ես ինքս օգտագործել եմ այդ պատվաստանյութը: Անցած ամիս մոտավոր 1500 պատվաստման դեպք ենք ունեցել: Ես վստահ եմ, որ մեր հաստատակամ քայլերն իր արդյունքը տալու է, և մայրերը, տարբեր տարիքի աղջիկները հասկանալու են, որ իրենց քաղցկեղից պաշտպանելու համար պատվաստանյութը վճռական է: Նաև այլ ծրագրեր են ներդրվելու, միայն արգանդի վզիկի քաղցկեղով չենք սահմանափակվելու: Մենք շարունակելու ենք փրկել երեխաների, մեծերի կյանքերը, ինչպես փրկում ենք կարմրուկից, պոլիոմելիտից, դիֆտերիայից ու կապույտ հազից»,- եզրափակեց խոսքը նախարարը` ասելով, որ «Գարդասիլին» վերաբերող ոչ մի հարցի այլևս չի պատասխանի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցը

22:17 15.04.2025

Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցը

Օրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անթալիայի դիվանագիտական ֆորումում: Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայասատնի Սահմանադրության հարցն առաջ քաշեց: Դեռ ավելին՝ խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքները

22:11 15.04.2025

Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքները

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։  Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի գործընկերներին՝ ընդգծելով ծրագրի իրականացման […] ...

SHANTNEWS

22:00 15.04.2025

SHANTNEWS

Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:51 15.04.2025

Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում: ...

Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև

21:45 15.04.2025

Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև

«Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն: Մենապայքարի ժամանակ Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին: Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի ծեծկռտուք չլինի: Երբ կրքերը հանդարտվել են Ռյուդիգերն ու Բելինգհեմը միմյանց ձեռք են սեղմել: ...

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

21:34 15.04.2025

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP