Հիշեցնենք, որ իրաքցի բռնապետին մեղարանք էր առաջադրվել 12 կետով: Բռնապետին ամերիկացիները հայտնաբերել էին նրա հայրենի Տիկրիտ քաղաքի ստորգետնյա բունկերում և բանտարկել, այնուհետ տեղի ունեցավ դատավարությունը, և Հուսեյնն իր 2 համախոհների հետ դատապարտվեց մահապատժի: Դատավճիռը կախաղանն էր: Այն իրականացրեցին 2006թ. դեկտեմբերի 30-ին: Նրա որդիներին` Ուդեյինին և Կուսեյինին, ովքեր փորձում էին թաքնվել Մոսուլում, մատնեց ազգականը:
Մինչ Հուսեյնի թոռնուհու գիրքը կթարգմանվի անգլերեն, հեղինակը զբաղված է հարցազրույցներ տալով՝ պատմում է գրքից տարբեր դրվագներ.
«Մենք Մոսուլում էինք: Մայրս և մորաքույս վերցրեցին երեխաներին ու առանց վայրկյան կորցնելու փախան Սիրիա: Սահմանը մենք հատում էինք ոտքով: Հանկարծ Սիրիայի սահմանապահները կրակ բացեցին: Սարսափելի էր: Երջանիկ պատահականությամբ մեզնից ոչ ոք չվնասվեց»:
Ահա այսպես հիշում է թոռնուհին 2003 թվականի գիշերը, երբ իր ընտանիքի հետ լքեց Իրաքը: Նա նաև պատմում է, որ փախուստի դիմել են առանց հատուկ ծրագրի, միակ հույսը եղել են Իրաքում և Իրաքի սահմաններից այն կողմում ապրող ընկերները, որոնց թիվը օրեցօր պակասում էր: Իսկ փրկության օղակ դարձել էր Հորդանանի իշխանությունների հրավերը, և ընտանիքը տեղափոխվել է Ամման: Իրաքից և Սիրիայից հեռու նրանց կյանքը սկսել է կարգավորվել: Այսօր Սադամ Հուսեյնի թոռներից ողջ է ընդամենը 15-ը: Նրանցից մեկը սովորում է արտերկրում, մյուսները ապրում են Հորդանանում: Հարիրը ևս ապրում է Ամմանում: Այնտեղ ստացել է ուսում, ամուսնացել.
«Հորդանանցիները մեզ վերաբերվում են սիրով, հարգանքով, հոգատարությամբ, ուղղակի մարդկայնորեն: Նրանք օգնեցին մեզ հաղթահարել սարսափելի անցյալը»:
Նա նաև նշում է՝ կարոտել է իր հայրենիքը՝ դպրոցը, փողոցը, բակը: Չէ՞ որ Իրաքից փախչելիս որպես հուշ ոչինչ չի վերցրել՝ ընդամենը մի քանի շապիկ ու տաբատ:
Կամիլն իր ընտանիքի դժբախտությունների մեջ մեղադրում է ԱՄՆ-ին: Երազանքը Իրաքը միավորված տեսնելն է:
Հարիր Հուսեյն Կամիլի գիրքը ոչ միանշանակ արձագանք է ստացել աշխարհում: Քննադատները նշում են՝ գիրքը շատերին է դուր եկել: Հեղինակը գրելու շնորհը ժառանգել է պապից: Սադամ Հուսյնի մահապատժից մի քանի տարի անց համացանցում հայտնվեց «Զաբիբա և արքա» անանուն սիրային ստեղծագործությունը: Փորձագետները վստահ են՝ այդ ստեղծագործության հեղինակը Իրաքի նախկին առաջնորդն է եղել:
Այդ ստեղծագործության գլխավոր հերոսը կարծես հենց Հուսեյինն է, ում մոտ ամեն գիշեր գալիս էր գեղջկուհի Զաբիբան և նրանք զրուցում են կրոնի, ժողովրդական կամքի և ազգայնականության մասին:
Ավելի վաղ հայտնել էինք` Սադամ Հուսեյնի թոռնուհին RT հեռուստաընկերության «Одним словом» հաղորդման շրջանակներում պատմել է, թե ինչպես է իր ընտանիքին հաջողվել 2003թ. փախչել Իրաքից: