17:27 09.11.2017
Настоящее время-ն (Current Time) ռեպորտաժ է պատրաստել Ալիևների ընտանիքի
մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին: Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան խոսել է Ալիևների ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մասին:
Ստորև ներկայացնենք հատվածներ հարցազրույցից.
«2008 թվականից սկսած`օտարերկրյա ներդրումների մեծ հոսքի շնորհիվ Ադրբեջան է մտել շուրջ 130 մլրդ դոլար, սակայն անհասկանալի է, թե ուր են գնացել այդ գումարները»,- ասում է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նախկին թղթակիցը թերևս Ադրբեջանի միակ հետաքննող լրագրողն է, ում հաջողվել էր բացահայտել Ալիևների ընտանիքի մասնակցությամբ պետական մասշտաբի աղմկահարույց կոռուպցիոն պատմության մանրամասները:
«Այնպես է ստացվում, որ նավթային բումն այս երկրում սկսվեց ու ավարտվեց, բայց երկրում դրանից մեզ մոտ ոչինչ չփոխվեց»,- ասում է Իսմաիլովան:
Ադրբեջանական իշխանությունները ի սկզբանե ոչ մի կերպ չէին արձագանքել Խադիջայի հոդվածներում ներկայացված փաստերին, սակայն 2015 թվականի աշնանը հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և պաշտոնի չարաշահման մեղադրանքներով ձերբակալված Խադիջան դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման:
Այս քաղաքական շարժառիթներով պայմանավորված դատավճռի դեմ մարդու իրավունքների բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և ակտիվիստների կոշտ քննադատությունների ու ճնշման արդյունքում Խադիջան, 2016 թվականին 6 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո, վաղաժամակետ ազատվեց կալանավայրից:
«Ես հետաքննել եմ Ալիևների ընտանիքին պատկանող բիզնես ընկերությունների գործունեության մանրամասները և կարող եմ ասել, որ բոլոր այդ ընկերությունները ունեն մեկ ընդհանրություն, այն է, որ դրանք բոլորը շատ վատ են ղեկավարվում … Ադրբեջանում դեռևս այնպիսի գործ չի եղել, որը մենք բացահայտենք և հետո Գլխավոր դատախազությունը ստուգի մեր ներկայացրած փաստերը: Նման դեպք չի եղել:
Մենք բացահայտել ենք, որ բրիտանական ընկերությունների հետ կապ ունեցող օֆշորային ընկերությունները նույնպես պատկանում են Ալիևների աղջիկներին: Երբ այս պատմությունը ջրի երես դուրս եկավ, բացասաբար անդրադառնալով նշված ընկերություններից եկամուտի և հեղինակության վրա, Ալիևները որոշեցին վաճառել այդ ընկերությունները: Իսկ ու՞մ վաճառեցին դրանք նորից՝ կառավարությանը:
Եվ ստացվում է, որ մենք՝ քաղաքացիներս, կրկին ստիպված եղանք վճարել դրա համար … Ընտանիքը այստեղ աշխատում է, բայց նրանք այնպիսի համակարգ են ստեղծել, որ ոչ ոք այս երկրում, ոչ ոք, իրենցից բացի չկարողանա մեծ գումարներ աշխատել: Եվ ոչ միայն մեծ գումարներ, այլ առհասարակ, որևէ գումար աշխատել: Դա նման է նարդի խաղին, երբ փակելով ու զբաղեցնելով բոլոր դիրքերը՝ այլևս տեղաշարժվելու ոչ մի հնարավորություն չես թողնում:
Որովհետև, այն պահից սկսած, երբ մարդիկ սկսեն ազատ տեղաշարժվել, այսինքն` սնվելու և ապրուստի համար բավականաչափ գումար վաստակել և բարեկեցիկ կյանքով ապրել, նրանք սկսելու են այլ հարցեր բարձրացնել: Հենց սա չի ցանկանում մեր իշխանությունը»,- Настоящее время-ի թղթակցին պատմել է Խադիջա Իսմայիլովան:
The Guardian բրիտանական պարբերականի հրապարակած վերջին հետաքննությունը, որին մասնակցել էր նաև Խադիջան, բացահայտել էր Ադրբեջանի կառավարությանը պատկանող բանկային գաղտնի հաշվեհամարը, որի 3 մլրդ դոլարն օգտագործվել է եվրոպացի բարձրաստիճան քաղաքական գործիչներին կաշառելու նպատակով:
Ադրբեջանի իշխանություններին ներկայացված մեղադրանքների առնչությամբ Ալիևի խորհրդական Ալի Հասանովը The Guardian-ի հրապարակումը «թունավոր» էր որակել՝ ավելացնելով, որ հետաքննության պատվիրատուներն են բրիտանական գաղտնի ծառայությունները, հայկական Սփյուռքն ու ԱՄՆ-ը:
10:29 26.11.2024
Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում10:23 26.11.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում ենՀյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...
10:18 26.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ: ...
10:00 26.11.2024
Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...
09:58 26.11.2024
Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, […] ...
09:55 26.11.2024
Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ BloombergՄի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […] ...
09:50 26.11.2024
Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդՄեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Օրվա ընթացքում 2229 մարդ Լիբանանի տարածքից հատել է Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը «Էլ-Արիդա», «Էլ-Ջավասիա», «Էդ-Դաբուհիյա», «Ջիսր-էլ-Քամար», Ջայդութ-Յաբուս» ուղղություններով»,- ասել է Իգնասյուկը։ ...