Հայաստանից պետք է բացառել «կապիտալը հայրենիք չունի» արտահայտությունը. Վարազդատ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Հայաստանից պետք է բացառել «կապիտալը հայրենիք չունի» արտահայտությունը. Վարազդատ Կարապետյան

14:07 11.05.2019

«Մի արտահայտություն կա` կապիտալը հայրենիք չունի: Սա այն դեպքն է, որ պետք է Հայաստանից բացառենք իրականում: Հայաստանում անհրաժեշտ է կապիտալ, որն ունի հայրենիք և պատասխանատվություն՝ Հայաստանում ապրող մարդու, Հայաստանի հողի և ապագայի նկատմամբ»,- «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նա տեղեկացրեց՝ այն փոփոխությունները, որ առաջիկայում հարկային համակարգի հետ տեղի են ունենալու, ուղղված են աշխատանքը, որպես հիմնարար արժեք, Հայաստանի զարգացման համար կարևորելուն:

«Մենք գնում ենք աշխատանքի վրա հարկային համակարգի մեղմացմանը, հետագայում նաև կմտածենք կապիտալի վրա հարկային համակարգի ավելացման ուղղությամբ, որ աշխատող մարդը, ստեղծագործող մարդը կարողանա ավելի լավ հնարավորություններ ունենալ Հայաստանում ապրելու և աշխատելու համար»,- ասաց նա:

Պատգամավորը, խոսելով արևային էներգիայի մասին, ասաց, որ մինչև 500 կՎտ հզորությամբ կայանների գծով շատ լավ համակարգ է ներդրված, մարդիկ կարողանում են մինչև 1 տարվա գծով հաշվանցում անել, իրենց տնային տնտեսություններում և բիզնեսներում արևի էներգիան օգտագործել, իսկ ավելի մեծ կայանների համար դա արդեն ՀԾԿՀ տիրույթում է, որը պետք է որոշի սակագինը, քանի որ այդ դեպքում կարևոր է՝ ինչպիսի սակագին կլինի էլեկտրաէներգիայի գնման գծով: Սա, ըստ Կարապետյանի, կարող է փոփոխական լինել և ամեն դեպքի համար առանձին որոշվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

15:55 22.11.2024

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին […] ...

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

15:49 22.11.2024

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

Ռուս զինվորականները կմշակեն ուկրաինացի քաղաքացիներին «Օրեշնիկի» միջոցով առաջիկա հարձակումների մասին նախազգուշացնելու նրբությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, դրանք կմշակվեն մեր զինվորականների կողմից և կհաղորդվեն այնպես, որ երկրի քաղաքացիական բնակչությունը (Ուկրաինայի) ստանա այդ տեղեկությունը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը, խոստովանել է, որ ինքը դեռ չի կարող խոսել այդ մշակումների մասին։ Այսպիսով, […] ...

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի  հետ  լարված հարաբերությունների պատճառով

15:40 22.11.2024

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ լարված հարաբերությունների պատճառով

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

15:20 22.11.2024

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...

BACK_TO_TOP