19:00 11.05.2019
Եվ ծնվեց «սպիտակ տղա»-ն
50-ականների վերջին Ճամայկայի ամենագեղեցիկ կանանցից մեկն իր 5-ամյա որդու հետ Սուրբ Աննայի թաղամասից տեղափոխվեց Թրեյչթաուն և երդվեց այլևս չվերադառնալ այնտեղ, որտեղ հանդիպել էր բրիտանական կայսրության շիկահեր կապիտանին` Նորվալ Մարլիին: 50-ամյա կապիտանի և 18-ամյա սևամորթ գեղեցկուհու կապից 1945 թվականի փետրվարի 6-ին ծնվեց Բոբ Մարլին: Եվ չնայած անգլիացի կապիտանը ֆինանսապես ապահովում էր ընտանիքին, սակայն նրանց ընտանեկան կյանքը դժվար էր երջանիկ անվանել: Թրեյչթաունը, որտեղ առանց հոր մեծանում էր Բոբը, Ճամայկայի ամենաաղքատ և ամենավտանգավոր թաղամասերից էր: Այդ թաղամասում տղան ընկերներ չուներ. հասակակիցները նրան ծաղրում էին՝ Բոբը նրանց համեմատ բավականաչափ սև չէր. տղաները Բոբին անվանում էին «սպիտակ տղա»:
Զոդողից դեպի երաժշտություն
Ընտանեկան ծանր պայմանները հնարավորություն չտվեցին Բոբին սովորել: Աշակերտական սեղանի փոխարեն նրան սպասում էր զոդողի աշխատանքը: Բայց անկախ կրթությունից ու աշխատանքից, Թրեյչթաունում բոլոր մարդիկ ապրում և շնչում էին երաժշտությամբ, Բոբը ևս: Երաժշտությունը թույլ էր տալիս նրանց մոռանալ իրենց քաղաքում տիրող բռնությունների ու թշվառության մասին:
«Երաժշտությունը հրաշալի բան է: Երբ այն ներթափանցում է քո մեջ, դու որևէ ցավ չես զգում»:
Չէր ուշանալու առաջին սինգլը՝ «Judge Not»-ը: Սինգլի ձայնագրման ժամանակ Բոբն ընդամենը 16 տարեկան էր: Հետո արդեն իր ընկերների` Փիթեր Թոշի և Բաննիի հետ ստեղծեց The Wailers խումբը, որը թարգմանաբար նշանակում է «լացողները»: Նրանցառաջին երգը՝ «Simmer Down» -ը, Ճամայկայում միանգամից դարձավ հիթ: Բոբը երաժշտության ու երգերի միջոցով արտահայտում էր մարդկանց խնդիրներն ու վախերը: Նրա երգերը երջանիկ լինելու և երազանքների մասին էին:
«Մենք պետք է անկեղծ սիրենք միմյանց, ապրենք հաշտ ու խաղաղ: Դրա փոխարեն մենք վիճում ու պայքարում ենք: Այդպես չպետք է լինի»:
Դեպի պրոֆեսիոնալ դաշտ
Նոր ստեղծված խմբի համար նոր հորիզոններ բացելու էր 1972 թվականը, երբ խումբը պայմանագիր ստորագրեց «Island Records» ձայնագրման ստուդիայի հետ: Ռեգգիի պատմության մեջ առաջին անգամ խումբը ձայնագրվելու էր պրոֆեսիոնալ ստուդիայում: Եվ արդեն 1973 թվականին թողարկված ձայնասկավառակը` «Catch a Fire», նրանց բերելու էր համաշխարհային ճանաչում: Հաջորդ սկավառակը 2 տարի հետո թողարկվեց՝ 1975 -ին,«Natty Dread» :
Իսկ ալբոմի «No Woman, No Cry» երգի աշխարհագրությունը անսպասելի էր: Բրիտանական և ամերիկյան հիթ շքերթներում երգը բարձր հորիզոնականներում էր:
Լավագույնը
1976 թվականին արդեն The Wailers-ը շ տարվա լավագույն խումբն էր: Չուշացան համերգային շրջագայությունները: Խմբի անդամների թիրախը երրորդ աշխարհի երկրներն էին, հատկապես Աֆրիկան, որտեղ նրանք անվճար համերգներ էին տալիս: Եվրոպական հիթ-շքերթներում էլ խմբի երգերն առաջին հոիզոնականներում էին, իսկ համերգները` լեփ-լեցուն դահլիճներով: Ռեգգիի կենդանի լեգենդի հաղթարշավը շարունակվում էր:
«Ռեգգի» ալբոմը ճանաչվեց bestseller` վաճառվելով 25 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: Ձայնասկավառակը նաև դարձավ պլատինե:
Ի դեպ, Մարլիի ոգեշնչման աղբյուրը իր հայրենի Ճամայկայի սոցիալ-քաղաքական խնդիրներն էին:
«Նախկինում ես ատում էի բոլոր սպիտակամորթ մարդկանց: Դա նրանից էր, որ իմ սպիտակամորթ հայրը լքել էր ինձ ու մորս: Բայց հետո ես հասկացա, որ Բաբելոնը ոչ թե մաշկի գույնի, այլ մարդկանց սրտերի մեջ է: Հիմա ես ոչ մեկի կողմից էլ չեմ` ո´չ սևամորթների, ո´չ էլ սպիտակամորթների: Ես Աստծո կողմից եմ, ում կամքով ես խոսում եմ բոլոր մարդկանց անունից»:
Խաղաղասերը
«Ես և իմ բոլոր սևամորթ եղբայներն արտաքսման մեջ ենք: Մեզ բոլորիս շրջապատում է սպիտակ Բաբելոնը` մեղքերի ու սխալների աշխարհը: Բայց ես համոզված եմ, որ բոլոր աֆրիկացիները մի օր կվերդառնան իրենց հայրենի օջախ: Այդպես է մեզ սովորեցնում Ռաստան, այդպես է ասում նորին մեծություն Հայլի Սելասին»:
Հայլի Սելասին Մառլիի հոգևոր հայրն ու ներշնչանքի աղբյուրն էր: Բոբը ռաստաֆարի ուսմունքի հետևորդ էր ևհամարվում էր Ռաստաֆարիի մարգարե: Ռաստամանները կարծում են, որ Հայլի Սելասին Աստծո մարմնացումն է, ում նրանք անվանում են Ջա: Փառաբանել սրբազան Ջա աստծուն, խաղալ ֆուտբոլ, ծխել մարիխուանա և դանդաղ շարժվել ռեգգիի հնչյունների ներքո. սրանք իսկական ռաստամանների հիմնական զբաղմունքն են: Ի դեպ, 1978-ին ՄԱԿ-ը Մարլիին շնորհեց Խաղաղության մեդալ:
Առանց պատերազմների
«Ես պարզապես փորձում եմ աշխարհին տալ մտքերս: Ոչ մի կոնֆլիկտ չի կարելի լուծել պատերազմի միջոցով: Սպանությունները չեն լուծում ոչ մի խնդիր, կարծում եմ` խաղաղությունը լուծումներից լավագույնն է: Դա հոգևոր արժեք է: Մենք ցանկանում ենք ոչ միայն մեր կղզին փոխել, այլև ողջ աշխարհը»:
Սակայն խաղաղասեր երգչի գաղափարները ոչ բոլորն էին ընդունում: Անգամ նրա դեմ մահափորձ կատարվեց, սակայն միջադեպից երկու օր անց նա վիրակապով բեմ դուրս եկավ:
Սերերը
11 երեխա 7 տարբեր կանանցից: Ճամայկայում այնքան էլ զարմանալի չէր, երբ տղամարդը երեխաներ էր ունենում տարբեր կանանցից:
«Դու կնոջ առաջին տղամարդը կարող ես չլինել, ոչ էլ վերջինը: Բայց եթե նա այժմ քեզ սիրում է, ի՞նչն այն չէ: Նա կատարյալ չէ, բայց դու նույնպես այդպիսին չես, և դուք երբեք կատարյալ չեք լինի միասին: Բայց եթե նա քեզ ծիծաղեցնում է, դեռ ավելին, եթե քեզ հնարավորություն է տալիս մարդ լինել, սխալներ գործել, նրան կողքիդ պահիր և տուր նրան այն ամենը, ինչը կարող ես: Ժպտա´, երբ նա քեզ երջանկացնում է և կարոտի´ր նրան, երբ կողքիդ չէ»:
Նրա առաջին կինը Ռիտան էր: Նրանք ամուսնացան 1966 թվականին, և այդ սիրուց ծնվեց 3 երեխա:
Հետո այդպես էլի ամուսնություններ, կանայք ու երեխաներ: Բոբը հայտնի էր կանանց հանդեպ իր յուրահատուկ սիրով: Նրա կանանցից մեկը եղել է նաև 1976 թվականին «Միսս աշխարհ» հռչակված Սինդի Բրեյկսփիրը, նրանց սիրո արդյունքում ծնվեց Դեմիան Մարլին, ով հետո պետք է շարունակեր հոր ճանապարհը:
«Եթե կինը հիասքանչ է, հասանելի չի լինի: Եթե հասանելի է, ապա հիասքանչ չի կարող լինել: Եթե արժանի լինի, նրանից չես հրաժարվի: Իսկ եթե հրաժարվել ես, ուրեմն դու արժանի չես նրան: Իրականում յուրաքանչյուրն էլ քեզ ցավ կպատճառի, պարզապես պետք է գտնել այնպիսիններին, որոնք արժանի են Ձեր տառապանքներին»:
Վերջին լուսաբացը
Երաժշտությունից բացի և երաժշտությունից հետո Մարլիի համար ֆուտբոլն էր: Եվ հենց ֆուտբոլն էլ դառնալու էր նրա մահվան պատճառը: 80-ականներին նա Սթիվի Ուանդերի հետ պլանավորում էր մեծ համերգարշավ անցկացնել ողջ Ամերիկայով, բայց համերգները չկայացան: Ոտքի մատի վնասվածքը, որը ստացել էր 3 տարի առաջ ֆուտբոլ խաղալիս, վերաճել էր չարորակ ուռուցքի և սկսել էր ախտահարել ուղեղը:
Եվ չնայած հիվանդությանը, օր օրի վատացող ինքնազգացողությանը, Բոբը շարունակում էր աշխատել և համերգներ տալ: Վերջինը 1980 թվականի սեպտեմբերի 23-ին էր, Փենսիլվանիայում: Բոբիի վերջին ցանկությունը մնաց անկատար՝ չհասցրեց վերադառնալ Ճամայկա: 1981թ. մայիսի 11-ը 36-ամյա Ռեգգիի արքայի վերջին լուսաբացն էր:
1981թ. մայիսի 11-ը Ճամայակայում ազգային սգի օր էր: Միակ հարազատը, ով ներկա չէր թաղմանը, բրիտանացի կապիտան Նորվել Մարլին էր: Բոբի հայրն իր ողջ կյանքում չներեց իրեն, որ լքել էր կնոջն ու որդուն: 86 տարեկանում նա ինքնասպան եղավ, իսկ մահվանից առաջ թողած նամակում ներողություն էր խնդրել որդուց:
Բոբը
«Իմ երաժշտությունը կապրի հավերժ»
Այսպես էր ավարտում Բոբ Մարլին իր բոլոր համերգները: Եվ նա չէր սխալվում: Իր կարճատև կյանքի ընթացքում Բոբը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, ստեղծեց երաժշտության առանձին ոճ, դարձավ հավասարության պայքարի խորհրդանիշ: Նա պայքարում էր չարության և ատելության դեմ, իր կյանքի ողջ ընթացքում քարոզեց բարություն, եղբայրություն և խաղաղություն:
«Քո երջանկությունը, քո կյանքը, և ընդհանրապես ամեն ինչ կախված է միայն քեզանից: Միայն դու ես որոշում լինել երջանիկ, թե դժբախտ, ուրախ թե տխուր, բարի, թե չար, միայնակ, թե հանրաճանաչ… Դա քո կյանքն է, այդ պատճառով դու պետք է այն կառավարես…»
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...
23:50 24.11.2024
Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլումՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...
23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...