19:10 10.05.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն այսօր պարզաբանել է, թե ինչն է պատճառը, որ ասֆալտապատման աշխատանքները չեն իրականացվում երեկոյան ժամերին և հանգստյան օրերին, ինչի պատճառով մայրաքաղաքի տարբեր փողոցներում խցանումներ են առաջանում:
Արդեն 3-4 օր է, ինչ ասֆալտապատում է իրականացվում Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Կիևյան կամրջի վրա: Երեկոյան ժամերին աշխատել թույլ չի տալիս նաև Աշխատանքային օրենսգիրքը, ասում է քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետը: Այլ հարց է լրացուցիչ վճարի դեպքում աշխատանքների իրականացումը ուշ ժամերին կամ հանգստյանի օրերին: Դա արդեն կառուցապատող ընկերության որոշելու հարցն է, քաղաքապետարանը նման խնդրանքով դիմել է:
«Երեկոյան ժամերին աշխատելու դեպքում դժգոհություն են հայտնում բնակիչները, որովհետև խանգարվում է նրանց անդորրը: Բացի դրանից՝ նաև Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի: Լրացուցիչ վճարի դեպքում հնարավոր է իրականացնել այդ աշխատանքները երեկոյան ժամերին կամ հանգստյան օրերին, օրինակ` երեկ ոչ աշխատանքային օր էր և բոլոր տեղերում աշխատանքներ են իրականացվել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը:
Շատ զանգեր ու դժգոհություններ ստացվում են նաև քաղաքապետարանի թեժ գծին: Այդուհանդերձ, որոշ կենտրոնական փողոցներում, որոնք առավել ծանրաբեռնված են լինում, ինչպիսին ասենք Մաշտոցի պողոտան է, աշխատանքները կիրականացվեց երեկոյան ժամերին: Ասֆալտապատման աշխատանքները նախատեսվում է իրականացնել մինչև դեկտեմբերի 25-ը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...