14:44 10.05.2019
Կառավարության նիստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ներկայացրել է նախագիծ՝ առաջարկելով նախարարությանը գումար հատկացնելու և 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու համար:
Նախարարն ասել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Լճկաձոր բնակավայրի տարածքում) ակտիվացել են սողանքային երևույթները և սպառնում են Մ-6 միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Նշված հատվածը հագեցած է մեքենանաերի մեծ ինտենսիվությամբ: Սողանքային սկարպից դուրս, սարահարթի հարավարևմտյան եզրին գտնվող տեղամասում առկա են խոշոր, խիստ մասնատված ու անկայուն ժայռային բլոկներ՝ անջատված միմյանցից 10-15 սմ ճեղքերով: Ժայռային բլոկները ցանկացած պահի կարող են ցած գլորվել` վտանգելով լանջի ստորոտով անցնող միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը:
Միաժամանակ, Լոռու մարզի Մարց-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 25-րդ կմ-ում ակտիվացած սողանքը սպառնում է ստորոտով անցնող, Աթան համայնքը արտաքին աշխարհին կապող միակ Մ-6 հանրապետական ավտոճանապարհի երթևեկությանը, որի փակվելու դեպքում Աթան համայնքը կունենա մեծ խնդիր: Մոտ 200 մետր երկարությամբ, 120 մետր լայնությամբ և 42 մետր բարձրությամբ անտառածածկ սողանքային մարմինը սկարպի հատվածում առանձնացել է լանջից մինչև 1 մետր: Սարալանջի վրա առկա են բազմաթիվ ճեղքեր, որոնց խորությունները հասնում են մինչև 6 և ավելի մետր, առկա են նաև թեքված և արմատախիլ եղած ծառեր:
Հաշվի առնելով ստեղծված վտանգավոր իրավիճակը՝ Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ հնարավոր արտակարգ իրավիճակներից խուսափելու, բնակչությանը, ինչպես նաև երթևեկությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հնարավոր սեղմ ժամկետներում վերոնշյալ 2 տեղամասերում լիցենզավորված կազմակերպության կողմից իրականացնել ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտություններ՝ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Դրա համար նախարարությունը խնդրել է բյուջեից հատկացնել 4.440.000 մլն դրամ, Մարց-Աթան համայնք տանող հանրապետական ավտոճանապարհի համար 5,088,000 մլն դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել, թե ինչու մինչև հիմա ուսումնասիրություններ չեն արվել, մանավանդ այն պարագայում, որ Մ-6 միջպետական ճանապարհին այս պահին կապիտալ աշխատանքներ կատարվում են: Միևնույն ժամանակ, վարչապետը անհետաձգելի է համարել անվտանգության մակարդակի բարձրացումը նշված ճանապարհահատվածներում:
10:00 11.04.2025
Թրամփը Մեքսիկային սպառնացել է պատժամիջոցներով՝ 1944 թվականի պայմանագրի խախտման պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել խստացնել Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը և պատժամիջոցները՝ ԱՄՆ-ին ջրամատակարարման մասին 1944 թվականի պայմանագիրը խախտելու համար։ «Մեքսիկան Տեխասի նահանգին պարտք է 1,3 միլիոն ակր-ֆուտ (1,6 միլիարդ խորանարդ մետր) ջրի՝ 1944 թվականի ջրային պայմանագրով, բայց Մեքսիկան, ցավոք, խախտում է իր պարտավորությունները: Մենք կշարունակենք խստացնել հետևանքները, ներառյալ՝ սակագները, և, հավանաբար, նույնիսկ պատժամիջոցները, […] ...
09:50 11.04.2025
Tasnim. Գազայի հիվանդանոցները սպառվում են դեղերի և դեղերի մեծ մասիԳազայի հատվածի հիվանդանոցները բախվում են դեղերի և բժշկական պարագաների զգալի պակասի: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալները։ Գազայի հիվանդանոցներում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պաշարներն ամբողջությամբ սպառվել են, մասնավորապես, «սպառվել են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների 59 տոկոսը, քաղցկեղի ու արյան հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների 54 տոկոսը»։ Շաքարային դիաբետով ավելի քան […] ...
09:46 11.04.2025
Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին․ ԱՆՉնայած նախարարության մի քանի պարզաբանումներին` շարունակվում են հայտարարությունները, թե վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հայաստանյան դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիրը ԶԼՄ-ներում անդրադարձ էր կատարել՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի կարգավորումներին: Շահարկումներից խուսափելու համար, ցանկանում ենք ևս մեկ […] ...
09:45 11.04.2025
Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀայաստանումԴահուկավազքի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եգոր Սորինը տեղեկացրել է, որ թիմը ամառային մարզական հավաքներից մեկը կանցկացնի Հայաստանում, հաղորդում է Sport24-ը: «Ուսումնամարզական հավաքների վայրերի վերաբերյալ փոխըմբռնում կա, բայց ամեն ինչ դեռ հստակ չէ, մարզումների պլանը դեռ հաստատված չէ: Բայց Հայաստանն ու Իտալիան անպայման այդ ցուցակում են։ Մենք կընտրենք, թե որ ամսին ենք գնալու Իտալիա, որ ամսին՝ […] ...
09:40 11.04.2025
Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառովԴոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և ԿամբոջաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...