16:28 09.11.2017
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնն այցելել է Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստի Հայաստանի և Մոլդովայի միջպետական և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-մոլդովական քաղաքական երկխոսության աշխուժացումը, առեւտրատնտեսական և հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից:
Արա Բաբլոյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության դերը կապերի աշխուժացման գործում:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ԱԺ խոսնակը նշել է, որ Հայաստանը կողմնակից է խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը. բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստ է ընդլայնելու կապերը նաև Եվրոպայի հետ և դառնալու կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև:
Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար և հույս ունի, որ իր այցը կնպաստի թե՛ գործարար, թե՛ հումանիտար ոլորտներում հարաբերությունների սերտացմանը:
Մոլդովայի նախագահը նույնպես կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը ևկարծիք հայտնել, որ բարեկամական խմբերի կազմում կարող են ընդգրկված լինել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան լիարժեք ներկայացնել խորհրդարանի բազմատարրությունը:
Իգոր Դոդոն խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին, խորհրդարանի վերահսկողական գործառույթին և լիազորությունների ավելացմանը, ինչպես նաև նոր ընտրակարգին վերաբերող հարցերին:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...