Կիսատ գործն ավարտելու փոխարեն կրկնակի աշխատանք. Գյումրիում հիմնանորոգվող փողոցների եզրաքարերը պոկվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Կիսատ գործն ավարտելու փոխարեն կրկնակի աշխատանք. Գյումրիում հիմնանորոգվող փողոցների եզրաքարերը պոկվել են

12:50 10.05.2019

Գյումրիի հիմնանորոգվող փողոցներում անցած տարի շարված եզրաքարերը պոկվել են: Ամենատեսանելին Գերցենի և Գարեգին Նժդեհ փողոցներում է:

Թերություններով կատարված աշխատանքի մեղքով շինարարները կիսատ թողած փողոցաշինական  գործը շարունակելու փոխարեն կրկնակին են անելու, թեև բրիգադների ակտիվ աշխատանք փողոցներում չկա: Վիճակը նույնն է հիմնանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված բոլոր 12 փողոցներում:

Հունիսի 30-ին հաստատված աշխատանքների վերջնաժամկետը բոլոր դեպքերում չի շտապեցնում շինարարներին: Աշխատուժի պակասի պատճառով բոլոր փողոցներում շինարարություն է:

Գերցենի փողոցի հիմնանորոգումը, ինչպես նաև փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլում ընդգրկված մյուս փողոցներինը, անցած տարեվերջին պետք է ավարտված լիներ: Աշնան վերջին պարզ դարձավ, որ փողոցում ջրմուղի հետ խնդիրներ կան:  Ջրացանցի գործի ընթացքում էլ ջրի երես ելան անցած տարի շարված եզրաքարերի թերությունները` փողոցը սարքելու փոխարեն  եզրաքարերն են ապամոնտաժվում:

Իսկ Գարեգին Նժդեհ փողոցում քանդող բրիգադի անհրաժեշտությունն էլ չի զգացվել: Անցած տարի տեղադրված եզրաքարերը հերթով ու շարքով պոկվել են: Հիմա ավելի հեշտ է հաշվել ոչ թե քանդվածները, այլ գետնին կպածները: Հարց է, թե քանդվածները նորից տեղադրելու ժամկետ ու հանձնարարական  շինարարին տրվե՞լ է արդյոք: Համենայն դեպս, այս հատվածում վաղուց գործ չեն անում:

Փաստաբան Արամայիս Հայրապետյանն այս վիճակին բացատրություն տալիս է իրավաբանական տեսանկյունից: Սա, ըստ նրա, քաղաքի բնակիչների իրավունքների խախտում է: Նաև սոցցանցերում է նախաձեռնություն սկսվել:

«Չկա փողոց, չկա գույքահարկ». այսպես են գյումրեցի մի խումբ երիտասարդներ իրենց բողոքն արտահայտում:

«Ժողովուրդն ասում է` գույքահարկը վճարում եմ, բայց ինչի՞ համար եմ վճարում: Այս ճանապարհների համար ես գույքահարկ չեմ տա: Իրավաբանորեն այս վարկածն ապրելու հիմք ունի: Պետությունը, ըստ Սահմանադրության, որոշակի պարտավորություններ ունի: Հիմա, եթե պետությունն իր պարտավորությունը չի կատարում, ինչո՞ւ է ինձանից պահանջում, որ ես կատարեմ իմ պարտավորությունները: Իրավաբանական միտք է, որը իրոք կարելի է զարգացնել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Միայն թե դժգոհությունը հստակ հասցեատեր չունի` քաղաքապետարանը մեղադրում է շինարարին, շինարարը՝ նախագծողին, նախագծողը` պատվիրատուին ու կոմունալ ծառայություններին:

Այս փակ շղթայում պարզ չէ միայն, թե սահմանված ժամկետը` հունիսի 30-ը, ինչո՞ւ չի շտապեցնում ոչ ոքի:

  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

20:10 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...

BACK_TO_TOP