Հանրությունը զարմացած է Մեգան Մարքլի հետծննդաբերական կազմվածքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Հանրությունը զարմացած է Մեգան Մարքլի հետծննդաբերական կազմվածքից

12:18 10.05.2019

Մեգան Մարքլի երկրպագուներին զարմացրել է դերասանուհու հետծննդաբերական կազմվածքը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

37-ամյա Մեգանը Վինձորի ամրոցում լրագրողների հետ հանդիպմանը եկել էր բրիտանացի դիզայներ Grace Wales Bonner-ի մոդելավորած սպիտակ զգեստով, որն ընդգծում էր որովայնի հատվածը: Երկրպագուներին զարմացրել է դքսուհու համարձակությունը, որ ծննդաբերությունից հետո որոշել է հենց նման հագուստով ներկայանալ հանրությանը՝ անտեսելով դեռևս չվերականգնված կազմվածքի թերությունները:

«Ես զարմացած եմ Մեգանի ընտրությամբ: Հետծննդաբերական փորիկի վրա շեշտադրումը չափազանց կարևոր է ներկայումս: Շատ կանայք ծննդաբերությունից հետո չեն կարողանում վերականգնել իրենց կազմվածքը, և դքսուհին  գիտակցաբար ցուցադրել է, թե ինչպես է փոխվում կնոջ կազմվածքը ծննդաբերությունից հետո: Ես ծափահարում եմ: Ես ավելի շատ եմ սիրում Մեգանին»,- Twitter-ում գրել է Մեգանի երկրպագուներից մեկը:

«Ինչ ուզում եք ասեք թագավորական ընտանիքի հասցեին, բայց նրանք, որոնք առանց կաշկանդվելու ցուցադրել են հետծննդաբերական կազմվածքը, Քեյթն ու Մեգանն են: Նախկինում ես ապրում էի այն խաբկանքով, որ ծննդաբերությունից անմիջապես հետո փորիկը անհետանում է»,- գրել է մյուս երկրպագուն:

Հիշեցնենք, որ Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին, իսկ երեխային ծնողները հանրությանը ներկայացրել են երկու օր անց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP