Ինչո՞ւ Երևանի համար կառուցված «Մայր Հայաստան» հուշարձանը տեղադրվեց Գյումրիում և ո՞վ է պատկերված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ինչո՞ւ Երևանի համար կառուցված «Մայր Հայաստան» հուշարձանը տեղադրվեց Գյումրիում և ո՞վ է պատկերված

19:30 09.05.2019

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով 1960-ականներից Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, շրջկենտրոններում ու գյուղերում կառուցվում էին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որոնք ունեին միանման  հորինվածքներ ու ճարտարապետական լուծումներ:

Բայց Գյումրիում այդ տարիներին կարմիր ու սև տուֆից, ստանդարտ աստիճանահարթակներով հուշահամալիր չկառուցվեց: Որոշում են Սև բերդի հարակից բարձունքում տեղադրել Մայր Հայաստանի հավերժության խորհրդանիշ հուշարձանը: Աշխատանքի և մարտական փառքի հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 1975 թվականին՝ Մեծ հայրենականի 30-ամյակի առթիվ։

Գյումրիում Մայր Հայաստան հուշահամալիրի կառուցումը սկսվում է 1973 թվականին, այդ տարիներին Լենինականի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով, համաձայն որի` հուշահամալիրն ունենալու էր միայն  անմար կրակով անհայտ զինվորի գերեզման։

Նախագիծն անսպասելի փոխվում  է, որոշվում է մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգու համար պատվիրված արձանը տեղադրել Լենինականի հուշահամալիրում: Արձանի էսքիզի հեղինակը Արա Սարգսյանն է, իսկ 20 մետր բարձրություն ունեցող արձանի  քանդակագործն է Երեմ Վարդանյանը:

«Արձանի մի ձեռքին դափնու ճյուղն է, որը հավերժության խորհրդանիշն է, իսկ մյուս ձեռքին խոյակն է, որը դիմացի կողմից չի երևում, հսկայական մարմինն իր տարածքով հետնամասում ծածկում է ձեռքի խոյակի ծավալի զգացողությունը։ Խոյակը մշակույթ ունեցող, կառուցող ժողովրդի սիմվոլն է»,- պատմում է ճարտարապետ Սուրեն Կուրազյանը։

«Մայր Հայաստանի» արձանը մեկ այլ  քողարկված իմաստ էլ ունի. արձանի հետևի հատվածում, որը նայում է դեպի Թուրքիայի սահման, քանդակագործը պատկերել է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհի Նեմեսիսին: Վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով բարձր բլրի վրա կառուցվում է 21 մետր բարձրության պատվանդան, որի երկու կողմերում զարդաքանդակներով աղբյուրներ են տեղադրված, իսկ միջնամասում դեպի ներս բացվող երկաթե դռներ:

Արձանի տեղադրմանը զուգահեռ հայտարարվում է մրցույթ անհայտ զինվորի անմար կրակով գերեզմանի նախագծերի համար, որին մասնակցում է Սուրեն  Կուրազյանը, որն այդ տարիներին  ճարտարապետական բաժնի 4-րդ  կուրսի ուսանող էր: Ներկայացնում է քսան սյուներով շրջապատված խորանի իր էսքիզային տարբերակը:

«Քանի որ պատվանդանն արված էր ուղղահայաց քառակուսի խորշերի տարբերակով, իմ նախագծի մեջ պահել էի այդ սկզբունքը, սարքել էի մի խորան` և´ բացօթյա, և´ փակ տարածքի, մեջտեղը կրակն էր, որ գիշերը պիտի ցոլար, էդ անցքերից երևար լույսը»,- 45 տարի առաջ արված ու պահպանված էսքիզները ցույց տալով` հիշում է ճարտարապետը։

Երիտասարդ  ճարտարապետի նախագիծն արժանանում է երկրորդ մրցանակի, բայց այդպես էլ մնում է նախագիծ։ Որոշվում է կառուցել կասկադի տեսքով ու ջրավազաններով աստիճանահարթակ, սկզբնամասում հերոս քաղաքների անունները կրող պուրակով, իսկ անհայտ զինվորի գերեզմանը որոշվում է կառուցել հուշահամալիրի աջ հատվածում, անմար կրակի հետնամասում կառուցվում է յոթ մետր բարձրության խաչքարատիպ քարե սյուն:

Բռունցքն ու աստղը պղնձե ձուլվածքով էին մինչև 90-ականները: Դրանց` հուշահամալիրից անհետանալուց հետո պատրաստվում են գիպսե տարբերակները, որոնք միայն մայիսի 9-ին են բերվում հուշահամալիրի տարածք։

Այսօր պահպանության կարիք ունի նաև հուշահամալիրը` զարդաքանդակները խոնավությունից սկսել են քայքայվել, իսկ պատերը գունավորել ու վնասել են տարբեր անուններով գրությունները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP