Մենք հիշում և փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին․ Բակո Սահակյանի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+6.09 oC

Մենք հիշում և փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին․ Բակո Սահակյանի ուղերձը

09:58 09.05.2019

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի կրատվական ծառայությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ, պանծալի Եռատոն, որը միավորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին, միավորում է համայն հայությանը աշխարհի տարբեր երկրներում:

Մայիսի 9-ին մենք անսահման հպարտության ու երախտագիտության զգացումով տոնում ենք Մեծ Հայրենականում մեր պապերի և հայրերի տարած փառավոր հաղթանակը: Պատմության մեջ վառ են նրանց անօրինակ սխրանքն ու խիզախությունը, անձնազոհ նվիրվածությունը հայրենիքին ու հարազատ ժողովրդին, ինչն էլ նրանցից ժառանգել է մեր սերունդը և սերտել՝ որպես հայրենասիրության լավագույն դաս:

Աչքի առաջ ունենալով նրանց հերոսական օրինակը՝ մենք, առանց վարանելու, 1992-ին Մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին զենք վերցրինք և մեկ մարդու պես կանգնեցինք հայրենիքի պաշտպանության դիրքերում, մեզ պարտադրված պատերազմի պայմաններում ստեղծեցինք պաշտպանության բանակ, ազատագրեցինք հայոց բերդաքաղաք Շուշին: Դա հայ ժողովրդի միասնական ուժի, ազատատենչ ոգու և անկոտրում կամքի հաղթանակն էր:

Այդ հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները՝ պատվով շարունակելով իրենց հերոս նախնիների սուրբ գործը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մայիսյան այս տոնական օրը լի է ինչպես անհուն ցնծությամբ ու բերկրանքով, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով: Մենք հիշում և փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: Թող նրանք անմահանան հայրենիքում ծնվող ամեն մի մանկան, ամեն մի շենացող բնակավայրի, ամեն մի օջախում վառվող կրակի հետ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հերոսական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նոր հաղթանակներ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառով

09:40 11.04.2025

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառով

Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...

Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա

09:35 11.04.2025

Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական ​​այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...

ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել

09:34 11.04.2025

ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

09:30 11.04.2025

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

09:25 11.04.2025

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

Իսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

09:19 11.04.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...

BACK_TO_TOP