Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ վետերանների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ վետերանների

17:54 08.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների:

Կարևորելով շուրջ 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և վետերաններին շնորհավորելով այդ մեծ տոնի առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է:

«Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որևէ պետություն չի կարող կառուցվել»,– ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նշելով մեր ժողովրդի անուրանալի ներդրումը՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հարյուր հազարավոր հայեր են մեկնել ճակատ՝ պաշտպանելու ոչ միայն Խորհրդային միությունը, այլև իրենց հայրենիքը՝ Հայաստանը: 

«Մեր փոքրաթիվ ժողովուրդը մեծաթիվ զոհեր տվեց, բայց և տվեց բազում հերոսներ,– ասել է նախագահ Սարգսյանը:– Այդ ճակատը մեզ՝ հայերիս համար ոչ միայն հայաստանյան էր, այլև համազգային, որովհետև այն տարիներին մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը, անհանգստացած լինելով հայրենիքի ապագայով, իրենց ներդրումն էին բերում տարբեր երկրներում: Այսինքն՝ մենք, լինելով փոքրիկ հանրապետություն Խորհրդային միության կազմում, հսկայական ներդրում ունեինք պատերազմում հաղթանակի մեջ և՛ որպես Խորհրդային Հայաստան, և՛ որպես ազգ՝ կրկին ապացուցելով, որ գուցե և փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ ենք: Նույն զգացումը, վերաբերմունքը մենք ունեցանք Արցախյան պատերազմի ժամանակ, երբ կրկին աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, հայ ազգը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու Արցախի մեր հայրենակիցներին ու նրանց արդար պահանջը: Նույն ձևով, ընդամենը մի քանի տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կրկին բոլորս միասին էինք»:

Եվս մեկ անգամ շնորհավորելով վետերաններին մեծ հաղթանակի առթիվ և շնորհակալություն հայտնելով նրանց՝ Հանրապետության նախագահը բոլորին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք՝ կարևորելով վետերանների դերը սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության և պատմական հիշողության պահպանման ու այն հաջորդ սերունդներին փոխանցման գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP