17:48 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների օրոք ԱԱԾ-ից փաստաթղթեր են ոչնչացվել: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղվեց՝ ե՞րբ է պարզել, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են և ինչո՞ւ քրգործ հարուցված չէ մինչ այժմ:
«Կոնկրետ օրով չեմ կարող ասել, բայց նախորդ տարի ենք հայտնաբերել, սկսվել է ուսումնասիրության գործընթացը: Մենք մտածում էինք, որ այդ թեմային, քանի որ հասկանում եք՝ ինչ նուրբ հարց է, պետք չէ անդրադառնալ հրապարակայնորեն, բայց քանի որ հարցադրումներ են հնչում կառավարության հասցեին, որ ոչ ուղղակիորեն առնչություն ունեն, իքս պահի հասկանում ես, որ պետք է ինչ-որ ձևով արձագանքել դրան, ուստի որոշեցինք այս թեման բարձրաձայնել»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ դա միակ ուղղությունը չի եղել աշխատանքի, խոստովանեց՝ շատ դժվար էր հավատալ, որ նման բան հնարավոր է, երկար ժամանակ ուսումնասիրում էին:
«Դուք ասում եք՝ վառվել, ես չեմ ասում, երևի սխալ է նույնիսկ ասել «ոչնչացվել են». դրանք տեղում չեն, գուցե պահվել են, գուցե ոչնչացվել: Նախ՝ պետք էր համոզվել, որ մենք ճիշտ ենք հասկանում իրավիճակը, դրա համար ծառայողական քննություն է իրականացվել, դրանք ԱԱԾ-ում մի ինչ-որ շրջան քողարկված են ընթանում: Մի պահ գալիս է, որ ասվում է, հասել ենք այնտեղ, որ հրապարակային պիտի ասենք, հավանական եմ համարում, որ փաստի առթիվ քրգործ կհարուցվի, տեղի կունենա համապարփակ քննություն»,- նշեց վարչապետը:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ17:36 22.11.2024
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքիցԻտալիայի չորրոդ լիգա Դ սերիան ներկայացնող «Պյաչենցան» մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից։ Նոյեմբերի 19-ին ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Կարմինե Պարլատոյին փոխարինել է Սիմոնե Բենտիվոլյոն։ Ժամեր անց Բենտիվոլյոն նույնպես պաշտոնանկ է արվել, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Ռոսինին։ «Մենք Սիմոնե Բենտիվոլյոյի հետ երկկողմ համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը։ […] ...
17:24 22.11.2024
Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։ Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո […] ...
17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» […] ...
17:16 22.11.2024
Բայրամովը և Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակըԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը COP29 կլիմայական համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։ ...
17:12 22.11.2024
Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներինՆոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելությանը՝ ԵՄ անվտանգության ոլորտի կառավարման հաստատության ավագ փորձագետներ Ալինա Բելսկայային և Հենրի Վաթենին, Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Թիյս Կորստենին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Գաբրիելե Յակովինոյին։ Առաքելությունը Հայաստան է ժամանել […] ...