2018-ին գրանցվել է սպանությունների` վերջին 38 տարում ամենանվազ ցուցանիշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+12.09 oC

2018-ին գրանցվել է սպանությունների` վերջին 38 տարում ամենանվազ ցուցանիշը

17:04 08.05.2019

«Սպանության դեպքերի նվազում է արձանագրվել: 2018-ին ՀՀ-ում գրանցվել է սպանության 36 դեպք, որը նվազագույնն է առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով»,- այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ նիստի ժամանակ, ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության 2018թ գործունեության մասին հաղորդումը, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

2018-ի ընթացքում արձանագրվել է հանցագործության 22 551 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 2266-ով կամ 11.2 տոկոսով: Միջին հաշվով` 100 000 բնակչին բաժին է ընկել հանցագործության 760 դեպք:

Հանցավորության շարժընթացի վերլուծությունը վկայում է, որ աճն ապահովվել է միջին ծանրության և ծանր հանցագործությունների հաշվին: Շարունակել են բարձր մնալ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը:

«Հանցագործության դեպքերի ավելացման հիմնական պատճառներից է նախորդ տարիներին կատարված և 2018-ին բացահայտված դեպքերի աճը: 22 551 հանցագործության դեպքերի 11.6 տոկոսը կատարվել է նախորդ տարիներին: Երկրորդ պատճառը բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն բնույթի հանցատեսակների, պետական և հանրային գույքի հափշտակության, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի աճն է», – նշեց Արթուր Դավթյանը:

Բացասական դինամիկա է արձանագրվել բնակարանային գողությունների դեպքերով: Աճը կազմել է 61.8 տոկոս: Արթուր Դավթյանի խոսքերով` բնակարանային գողությունների դեմ համակողմանի պայքարը շարունակում է 2019-ին մնալ դատախազության առաջնահերթություններից մեկը:

«2018-ին 32 տոկոսով աճել են նաև ճանապարհատրանսպորտային հանցագործությունները, 25 տոկոսով` մահվան ելքով դեպքերը: Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեմ տարվող քրեաիրավագիտական պայքարի համաչափության, պատժողական քաղաքականության խստացման նկատառումներ են մշակվել, և կառավարությանն է ներկայացվել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը»,- նշեց գլխավոր դատախազը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

BACK_TO_TOP