Հասուն կյանքի մասին երեխաները որտեղի՞ց են տեղեկություն իմանում` չնախատեսված ֆիլմեր նայելո՞վ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Հասուն կյանքի մասին երեխաները որտեղի՞ց են տեղեկություն իմանում` չնախատեսված ֆիլմեր նայելո՞վ. Փաշինյան

16:56 08.05.2019

«Իմ մարմինն անձնական է» գրքի մասին հնչած հարցին ի պատասխան` վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աղմուկից հետո առավոտյան այդ գրքին ծանոթացել է: Մասնագիտական գնահատական տալ չի կարող, բայց ՀՀ-ում կան թվեր, որոնք մտահոգիչ են:

«Հայաստանում 2017 թվականին մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել: Եվ այդ դեպքերը ենթադրաբար տեղի են ունենում այն պատճառով, որ երեխաները շատ դեպքերում չեն հասկանում, թե իրանց հետ ինչ է տեղի ունենում: Ես այդ գիրքը կարդացի, որովհետև ուզում էի հասկանալ` ինչ-որ սարսափելի բան կա՞, թե՞ չէ»:

Վարչապետը նշեց, որ իր երեխայի օրինակով էլ գիտի, կան մարդիկ, որ երբ համբուրում են, նրան հաճելի չէ:

«Երեխան գիտի, որ երբ մայրիկը, հայրիկը, քեռին համբուրում են, նորմալ է, բայց քեռու ընկերոջ համբուրելը նորմա՞լ է, թե՞ չէ: Եվ երբ երեխան ներքաշվում է մանկապղծության մեջ, նա տեղյակ չէ, դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Եվ այդ գրքում բացատրվում է, որ երբ օտար մարդը դիպչի քո մարմնի անձնական մասերին, դու կարող ես ասել՝ ոչ»:

Վարչապետը նշեց, որ այսպիսի տեղեկություն երեխաներին փոխանցելը անհրաժեշտ է, եթե նույնիսկ մանկապղծության 1 դեպք լիներ:

«Մեր երեխաները մեծանում են, հասուն կյանք են մտնում և այդ հասուն կյանքի մասին տեղեկություն որտեղի՞ց են իմանում: Երբևէ հարցրե՞լ ենք: Փողոցի՞ց: Թաքուն ինտերնետում իրենց համար չնախատեսված ֆիլմեր նայելո՞վ: Պոռնո կայքերից օգտվելո՞վ»:

Վարչապետը նշեց՝ գրքի մասին մասնագիտական դիտարկում չունի, բայց որպես քաղաքացի՝ այլասերվածության տարրեր չի գտել: Եթե մասնագետները կարող են ցույց տալ, պատրաստ է լսել ու արմատախիլ անել:

Վարչապետը նաև անդրադարձավ այն մշակույթին, որ թոթովախոս երեխաներին ծնողները հայհոյանքներ են սովորեցնում ու ուրախանում: Վարչապետը նշեց, որ նաև որպես լրագրող է մանկապղծության թեմային առնչվել և տարեցտարի նվազող ցուցանիշը նաև ՀԿ-ների աշխատանքի շորհիվ է.

«Երեխաների համար պետք է սեռական գրագիտություն ապահովել: Ոչ միայն երեխաները, հասուն քաղաքացիները ևս այդ հարցում գրագետ չեն: Եվ ի՞նչ ազդեցություն է դա ունենում մեր կյանքի վրա, սոցիալական կյանքի վրա, տնտեսական կյանքի վրա, ընտանիքների ամրության վրա: Գուցե մասնագիտական գնահատականը պատշաճ մակարդակի չէ: Բայց գրագիտության պակաս կա մեր երկրում: Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի  դեպքերի մեծ մասը արդյունք է  առաջին գիշերը սեռական գրագիտության պակասի: ՀՀ քաղաքացին պետք լինի գրագետ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP