15:45 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ զարմացավ, որ դեռ Հայաստանում մտածում են, որ իրեն հնարավոր է սպառնալ: Խոսքը վերաբերում էր անցած տարի ուղիղ եթերում Սաակաշվիլիի արած այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար ճամպրուկով եկել է Փաշինյանի մոտ:
«Էնպիսի տպավորություն ա, որ երեկ չէ առաջին օրը ներգաղթել եմ ինչ-որ տեղից Հայաստան: Դուք ինձ հարցնո՞ւմ եք սպառնալիքների մասին, հա՞: 270 մլն մի ճամպրուկում տեղավորվո՞ւմ է: Քանի՞ ճամպրուկում է տեղավորվում: Ես Կարեն Կարապետյանի հետ հանդիպել եմ ձերբակալվածների պահման վայրում, և պատկերացրեք այդ տեսարանը՝ գալիս է Կարեն Կարապետյանը, հետևից ճամպրուկներով ինչ-որ մարդիկ, փողերը բերում են, դնում են, բացում են: Կամ ընդհանրապես գտնում եք, որ ինձ հետ հնարավո՞ր է էդ կատեգորիաներով խոսել: Հնարավոր չէ»:
Վարչապետն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի՝ «Ռոյթերսին» տված հարցազրույցին, որում ասել է, որ մտադիր է միանալ նոր իշխանության դեմ պայքարին:
«Ռոբերտ Քոչարյանն ում հետ ուզում է` թող միանա»:
Արդյո՞ք այդ հայտարարությունը կապ ունի Արցախում «Դաշնակցության» կողմից այս օրերին անցկացվող ֆորումի հետ, Փաշինյանը նշեց՝ չգիտի և չի էլ կարևորում:
«Դա ոչ մի բան չի փոխում: Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նախորդ կառավարության որևէ ներկայացուցիչ Հայաստանում այլևս երբեք իշխանություն չի լինելու: Երբե՛ք: Ընդդիմությունն էլ չի լինելու ընդդիմություն 90 և ավել տոկոս հավանականությամբ: Հանրապետական կուսակցությունը կասեցված է ժողովրդի կողմից: «Դաշնակցությունն» ավանդական կուսակցություն է: Ես հարգանքով եմ վերաբերվում «Դաշնակցություն» կուսակցությանը: Բայց ո՞ւմ դեմ են պայքարում: Իշխանությունը ժողովուրդն է: Իշխանության համար ո՞վ է պայքարելու: Ես իշխանությունը պահպանելու համար չեմ պայքարելու, ով ում դեմ ուզում է` թող պայքարի: Ժողովուրդը որոշել է, որ ես վարչապետ եմ, ես վարչապետ եմ: Ժողովուրդը կորոշի, որ ես վարչապետ չեմ, ես վարչապետ չեմ լինի»:
Վարչապետը նշեց` չի զարմանում այդպիսի խոսակցություններից, մեջբերեց.
«Պիտի նայես, պիտի նայես ու չտեսնես: Պիտի լսես, պիտի լսես ու չիմանաս: Հիմա էդ մարդիկ նայում են, նայում են և չեն տեսնում, լսում են, լսում են և չեն իմանում: Ապրում են իրենց վիրտուալ աշխարհում: Իրանց թվում է, թե կյանքը զրահապատ մեքենաների սահմաններում է պարփակվում, որոնցով հիմա ես եմ երթևեկում»:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...