Ի՞նչ է փոխվել զինվորների կյանքում վերջին մեկ տարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+9.29 oC

Ի՞նչ է փոխվել զինվորների կյանքում վերջին մեկ տարում

11:00 08.05.2019

Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպում է կազմակերպել, որտեղ թվեր և փաստեր է հնչեցնում: Վարչապետի խոստացած 100 փաստի առաջին տասնյակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Ներկայացնում ենք փաստերի երկրորդ տասնյակը:

  1. Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով, առաջիկայում սառնարաններով կապահովվեն ևս 45 մարտական դիրք: Շուրջ 380 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին, սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր, ժամանակակից տեսադիտարկման սարք: Գործընթացը շարունակվում է:
  2. Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխության է ենթարկվել զորամասերի ու մարտական դիրքերի սննդակարգը, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ և վարունգ, առաջիկայում կտրվի նաև մեղր, խոզի ճարպ, սխտոր, սև պղպեղ, կարմիր պղպեղ, կարտոֆիլ, մակարոն և այլն:
  3. Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիքներով, առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը, ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ:
  4. Հայաստանը սկսել է ՍՈւ-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց: Սա հրապարակվում է, որովհետև հայտնի փաստ է արդեն: Այլ սպառազինությունների ու տեխնիկայի մասին վարչապետն ասաց, որ տեղեկություններ չի կարող հրապարակել:
  5. Զինծառայողների ապահովագրության «100 դրամների հիմնադրամ»-ը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թթ․-ի ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին, արդյունքում՝ ևս 339 շահառուներ ամսական կստանան 100-400 հազար դրամ փոխհատուցում:
  6. 410 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին:
  7. Կուտակային կենսաթոշակային համակարգում 2018 թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձ է բարձրացել, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում:
  8. 85 հազար մարդու կենսաթոշակ բարձրացվել է պարենային աղքատության գծից:
  9. Ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի սակագինը չի բարձրացել Կառավարության վարած բանակցությունների արդյունքում: Սոցիալապես անապահով խավերի համար սահմանված քվոտայով 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները:
  10. 2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետ՝ 2019 թ. հունվարի 1-ից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը՝ գրեթե 30 տոկոսով: Երևանի ու մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15 000 բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթով և կօգտվեն առողջապահական բաղադրիչից:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP